HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լոռու և Շիրակի մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 492 միլիոն 961 հազար դրամ։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ասաց, թե նախատեսված միջոցները կտրամադրվի 2018-ի տարերային աղետների հետևանքով 50-100 % տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին:

Դեկտեմբերի 7-ին Լոռու և Շիրակի մարզերում կլինի ոչ աշխատանքային օր։ Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Այն ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը։

Ըստ որոշման՝ դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը կտեղափոխվի դեկտեմբերի 15` շաբաթ օրը: Նախագծի ընդունումը նպատակ ունի Շիրակի և Լոռու մարզերում քաղաքացիներին հնարավորություն ընձեռել` 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն այցելել գերեզմաններ: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջին անգամ է, երբ աշխատանքային օրը տեղափոխվում է մեկ-երկու մարզերում:

 «Ինձ ասացին, որ ավանդույթի համաձայն՝ այդ երկու մարզում ուղղակի չեն գնում աշխատանքի, պետք է հարգել մարդկանց զգացմունքները, և կարծում եմ ճիշտ որոշում է»,- ասաց Միրզոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter