Փետրվարի 12-ին Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը և Հանրապետական Արամ Դանիելյանը: Այսօր Սասուն Միքայելյանը պատասխանեց «Հետքի» մի քանի հարցերին:
Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտին Հայաստանի կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում:
2011 թվականի ամենաօպերատիվ լրագրող Գագիկ Շամշյանին Արմեն Երիցյանը պարգևատրեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով։
Այսօր Վանաձորի դատարանում նշված գործով անցկացվեց դատական նիստ` ճառերի ընթերցման համար: Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Հարությունյանը կատարել է խուլիգանություն` խախտել հասարակական կարգը, դիմադրություն ցույց տվել իշխանության ներկայացուցչին և բռնություն...
«Հետքի» լրագրող Երանուհի Սողոյանը «Առցանց կամ բլոգի հոդված» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը՝ իր «Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ. «Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի»» հոդվածի համար:
Սկսվել են 10-րդ հոբելյանական «Արևելք-Արևմուտք, նախագծում և թեստավորում» սիմպոզիումի՝ East-West Design & Test Symposium-ի (IEEE EWDTS’ 2012) նախապատրաստական աշխատանքները: Սիմպոզիումը կանցկացվի սեպտեմբերի 14-17-ը:
Փետրվարի 13-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը, ում կարելի է հարցեր ուղղել Երևանում տեղադրված տեսախցիկների և արագաչափ սարքերի գործունեության, արձանագրած իրավախախտումների, ինչպես և հիշյալ սարքերի...
Ռուսաստանի նախագահի մարտի 4-ին կայանալիք ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմում ընդգրկված են նաև ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչները՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Չնայած Իրանում տարվում է այն քարոզչությունը, թե միջազգային հանրության կիրառած պատժամիջոցներն իրենց տնտեսության վրա ազդեցություն չեն ունենում, այնուամենայնիվ փաստերն այլ բան են վկայում: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց...
Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի հողի սեփականատերերը 2008 թ.-ից դե յուրե հարկատու են հարևան Մարմաշեն համայնքին, սակայն մինչև օրս նրանցից գանձված գումարները դե ֆակտո մուտքագրվում են սեփական համայնքի բյուջե:
Մինչդեռ ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը բոլորովին այլ բան հայտնեց: «Ինչպե՞ս կարող է կալանքը կապ չունենալ: Երբ ես գնում եմ բանկ՝ աշխատավարձ փոխանցելու, ինձ ասում են, թե քանի որ ՊԵԿ քննիչը ձեր հաշիվների վրա ևս կալանք է դրել, ընդ որում անսահմանափակ...
Փետրվարի 9-ին տեղեկատվություն է ստացվել, որ մարմնի վերջույթների 1-ին և 2-րդ կարգի այրվածքներով Գյումրի քաղաքի «Գյուլբեկյան» հիվանդանոց է տեղափոխվել Պողպատավան փողոցի 1-ին շարքի թիվ 17 տան բնակիչ, 1965 թ. ծնված Մ.Ղազարյանը:
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը առաջարկում է բացել գերմանական արխիվները` Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերն ուսումնասիրելու նպատակով: Նրա խոսքերով` գերմանական արխիվներում պետք է որ լինեն Օսմանյան Թուրքիայում 1915թ.-ի...
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը փետրվարի 8-ի որոշմամբ չի բավարարել Վռամ Բաղդասարյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը և ուժի մեջ է թողել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝...
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը փետրվարի 6-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում...
Մատենադարանի և Բեռլինի ազգային գրադարանի միջև ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ 2012 թ. Բեռլինի ազգային գրադարանում կազմակերպելու հայերեն հնատիպ գրքի ցուցահանդես: Այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են կատարվում:
Այս պահին սփյուռքահայ գործարար Սարո Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ էնտերփրայզս» ՍՊ ընկերության բոլոր աշխատակիցները գտնվում են կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի շենքում՝ պահանջելով վերացնել ընկերության հաշիվների վրա դրված...
Փետրվարի 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ, 12-ից 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Վիտյա, չե՞ս վախենում: Ախր կարող են գալ հենց դռան մեջ խփել: Չե՞ս տեսնում՝ շուրջն ինչ է»,- տագնապով հարցնում է ազգային հերոս Վիտյա Այվազյանի մայրը՝ Կիմա Ավագյանը, որդու մահվանից մեկ օր առաջ՝ 1992 թվականի օգոստոսի 28-ին: Վիտյան մեկ բառով է պատասխանում՝...
Հարցին, թե ստույգ «Աշտարակ կաթի» դեպքում հնարավո՞ր է տուգանքի խոշոր չափ սահմանված լինի քաղաքական դրդապատճառով, որ ընկերությունը շուկայից դուրս մղվի՝ Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Մենք քաղաքական որոշումներ չենք կայացնում, և այստեղ ի՞նչ կապ ունի քաղաքական...
Մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունները, քաղաքապետարանի ենթակայության այլ կառույցների համապատասխան մեքենամեխանիզմների ներգրավմամբ, մաքրման աշխատանքներ են իրականացրել ու իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Փետրվարի 9-ին 1982 թ. ծնված Սյուզաննա Գ.-ն, ներկայանալով ոստիկանության Շենգավիթի բաժին, հայտնել է, որ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը՝ ճանաչել է Արթուր Կարապետյանին, որը հունվարին Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել է իր պայուսակը:
Փետրվարի 16-ին Թբիլիսիում, իսկ փետրվարի 18-ին Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, կկայանան Convergence միջազգային փառատոնի համանուն երիտասարդական անսամբլի համերգները:
Թեղուտի հանքավայրի տարածքում ՀՀ կառավարության հաստատած ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված 9 հուշարձանի պահպանությունը, սահմանված կարգի համաձայն, իրականացնում է նախարարության համապատասխան մարզային...
Փետրվարի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 19 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Աշոտ Վերմիշյանին, 1984 թ. ծնված Ռուբիկ Աբգարյանին, 1982 թ. ծնված Արամ...
Այս պահին 1133 փաստաբան ունեցող Փաստաբանների պալատը միայն 2011 թվականին փաստաբանների նկատմամբ շուրջ 40 կարգապահական վարույթ է հարուցել, որից ավարտվել է 33-ը:
Վարդգես Գասպարիի խոսքով` ոստիկանները շարունակում են սահմանափակել մարդկանց իրավունքները:
Փետրվարի 9-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:
Գալուստ Սահակյանը համոզված է, որ «ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀԱԿ-ի ջանքերով այնպես պետք է անել, որ ընտրողները ճիշտ ընտրություն կատարեն»:
Փետրվարի 9-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 19 հասցեում՝ զինկոմիսարիատի շենքի տանիքում:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում՝ Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում՝ Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, Սևանի և Մարտունու ճանապարհները, Արագածոտնի մարզում՝ Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները:
Իր հայտնի ելույթից հետո «Պուտին» ակումբի անդամների թիվն իրենով ավելացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Պաշտպանի հարցաշարի մանրամասների վերաբերյալ ինֆորմացիայի արտահոսքը եղել է ՀՔԾ-ից, քանի որ պաշտպանի գրասենյակը դրանք չի հրապարակում:
Փետրվարի 10-ին՝ տեղական ժամանակով 08.13-ին, ՀՀ տարածքում՝ Ապարան քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել...
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավոր Աշոտ Ավետիսյանը, որ հայտնի է Բանգլադեշցի Համո անունով, նախօրեին Արաբկիրի դատախազության որոշմամբ ազատ է արձակվել: Նրա կալանքը փոխարինվել է չբացակայելու ստորագրությամբ:
Երեկ՝ երեկոյան՝ Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովի ժամանակ, քննարկվեց և ընդունվեց հայաստանյան երեք կուսակցությունների՝ Հանրապետականի, «Ժառանգության» և «Օրինաց երկրի» անդամակցությունը այդ կուսակցությանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է գյուղացիներին դիզվառելիք մատակարարելու բացառիկ իրավունքը տվել իր մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ի՞նչ է, վարչապետը մտերիմներ չպե՞տք է ունենա»:
«Հրապարակին» հասած տեղեկություններով՝ ՕԵԿ շարքերը լքած Գագիկ Բաղդասարյանը ԲՀԿ փոխնախագահ, ժամանակին նույնպես «ՕԵԿ գիրը» ճակատից մաքրած Սամվել Բալասանյանի միջոցով նախօրեին ներկայացվել է Գագիկ Ծառուկյանին: