Ազգային Ժողովի պատգամավոր Սեդրակ Սարոյանն այսօր պատգամավորության թեկնածու առաջադրվելու փաստաթղթերը ներկայացրել է թիվ 19 ընտրատարածքային հանձնաժողովին: Հանրությանն ավելի հայտնի գեներալ Սեյրանը ցանկանում է կրկին մեծամասնականով պատգամավոր ընտրվել...
Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» Երեւանի քաղաքապետարանը տեւական ժամանակ է արգելել է շինաշխատանքների իրականացումը, ինչը դուր չի գալիս սեփականատիրոջը՝ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի առթիվ հյուրընկալվել է Չարենցի տուն-թանգարանում:
Ինչպես գիտեք, Երևանի թիվ 1 շուկան, կամ ինչպես հայտնի է, փակ շուկան հանդիսացել և հանդիսանում է իմ սեփականությունը: Թե ինչպես են այն իմ կամքին հակառակ հարկադիր կարգով բռնագանձել ու հանձնել Մուլտի Գրուպ կոնցեռնին, շատ է խոսվել և գրվել:
Վարչապետն առաջարկել է մշակել ընթերցանության ազգային հայեցակարգ ու ձևավորել հասարակական խորհուրդ, որն էլ կմշակի ոլորտի զարգացմանն ուղղված քայլերն ու գործողությունները:
Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի օրը, Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտները և Հայաստանի գրողների միության անդամները մեծ գրողի տուն-թանգարանից քայլարշավով անցել են Մաշտոցի պողոտայով ու Սայաթ-Նովա փողոցով՝...
Հայկական կողմից բանակցությունները վարում էին ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ երկրների վարչության պետ Արմեն Ղևոնդյանը և Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը, իսկ ռուսական կողմից՝ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն...
Հայտնի է, որ երգչուհի Շուշան Պետրոսյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դառնալու լուրջ հնարավորություններ ունի: Երգչուհին արդեն կայացրել է իր որոշումը և այսօր կամ վաղը ՀՀԿ-ի գրասենյակ պիտի ներկայացնի կուսակցության շարքերը համալրելու դիմում:
Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում 2013 թ. Ռումինիայում կկազմակերպվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնունդով գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը տեղ կունենա ՀՀԿ-ի համամասնական ցուցակում և այս անգամ էլ կպայքարի պատգամավորի մանդատի համար: Պատգամավորը «Հետքին» տեղեկացրեց, որ մեծամասնականով չի պայքարի, սակայն համամասնական ցուցակում...
Միջազգային դիվանագիտական կառույցներում ևս իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները համագործակցում են: «Միշտ չէ, որ ընդդիմությունը սխալ է, և միշտ չէ, որ իշխանությունը ճիշտ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Մարտի 14-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կհրապարակվեն բենզինի և դիզելային վառելիքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Սիթի պետրոլ գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Այսօր Բանգլադեշի հարավում խորտակվել է լաստանավ, որի վրա եղել է ավելի քան 150 մարդ: CNN-ը տեղեկացնում է, որ այժմ փրկարարներն ինտենսիվորեն փնտրում են ողջ մնացած ուղևորների:
2011թ. սեպտեմբերի տվյալներով Հայաստանում կա 2959 փախստական, որոնց 51%-ը կին է (1510 անձ): Նրանք հիմնականում բնակվում են Երևանում, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում: ՀՀ-ում կա 34 ապաստան հայցող, որոնցից 29.4%-ը (10 անձ) կին է՝ ըստ Միգրացիոն պետական ծառայության...
Մարտի 11-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Երևան միջպետական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի նիստը:
Փլուզվել է հանրահայտ Մոզրովի քարանձավը, որը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Մարտի 14-ին հանրապետության առավելապես արևմտյան շրջաններում, 15-ին, 16-ին ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին ամենուրեք ձյան տեսքով, 18-ին՝ առանց տեղումների եղանակ:
Դատավարական խախտումները արտասովոր չեն Հայաստանի դատական պրակտիկայում, և չենք կասկածում, որ Արդարադատության խորհուրդը նմանատիպ բողոքներ ամեն օր է ստանում: Սակայն այս հրապարակման մեջ նշված օրինախախտումներն ուշագրավ են նրանով, որ դատավոր Էդիկ Ավետիսյանը...
«Բըրբրրի լիմիթեդ» ընկերությունը 2011թ. նոյեմբերի 25-ին նամակով դիմել էր «Զազզվեին»՝խնդրելով դադարեցնել իրավատիրոջ ապրանքային նշանի օգտագործումը, քանի որ «Զազզվեն» դա անում է՝ առանց իր համաձայնության:
Մարտի 11-ին իրեն է զանգահարել եղբայրը և հայտնել, որ 3 անձ, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել իրենց տան բակ, սակայն ինքը հետապնդել և բռնել է նրանցից մեկին՝ Այգավան գյուղի բնակիչ, 26-ամյա Դավիթ Դ.-ին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես բժշկագիտության տարբեր բնագավառների մասնագետների համար փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպման, առողջապահության...
Ոստիկանությանը հորդորում ենք առավել ուշադիր ուսումնասիրել ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածով արտահայտված դրույթները, որոնց համաձայն` «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով:...
Պարզվել է, որ նա հունվարի վերջից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով դռան փականը բացելով, համագյուղացու տնից գողացել է գազի վառարան, 8 մետրանոց ռետինե խողովակ, սառնարան, թուջե ջեռուցիչ, ալյումինե 5 կաթսա, գազօջախի թուջե տակդիր,...
Մարտի 9-ին ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարտի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Լերմոնտովո գյուղի վարչական տարածքի հարևանությամբ գտնվող անտառածածկ տարածքից ապօրինի հատել է 12-20 սմ տրամագծով 12 կեչի:
Ցուցակի 4-րդ հորիզոնականում, ըստ ամենայնի, լինելու է ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Ցուցակի առաջին տիկինը, ինչպես և սպասելի էր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է 6-րդ տեղում:
Նրանցից մեկը կես լուրջ-կես կատակ ասաց, որ Հայաստանում առաջին ընտրակաշառքն էլ են իրենք բաժանել: Դա 1995 թվականին էր, երբ «Հանրապետություն» բլոկը ներկայացնող Հերմինե Նաղդալյանը ընտրությունների նախօրեին ընտրողներին խտացրած կաթ էր բաժանում:
Մարտի 12-ին ահազանգ է ստացվել, որ Շենավան-Արագած ավտոճանապարհին բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնցից մեկում նորածին երեխա կա, արգելափակվել են ձնակույտի մեջ, և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների և գյուղապետի տրամադրած տեխնիկայի...
Մարտի 13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձորի Նարեկացու 15ա հասցեում գտնվող բենզալցակայանում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Թեև երեկվանից սկսվել է պատգամավոր ընտրվելու համար քաղաքացիների առաջադրման գործընթացը, սակայն անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, թե հստակ չի կարող ասել՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ:
Ե. Չարենցի տուն-թանգարանից Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտները, թանգարանի աշխատակիցները, Հայաստանի գրողների միության անդամները, մտավորականներ, ուսուցիչներ, ուսանողներ ու պարզապես չարենցասերներ ժ. 11:30-ին քայլարշավով կուղևորվեն Չարենցի հուշահամալիր,...
Իր մտերիմների շրջանակում Սեյրան Սարոյանն անկեղծացել է՝ ասելով, որ ԱԺ-ում իր լինելը մեկ նպատակ ունի. ինքը ցանկանում է զբաղեցնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, իսկ խորհրդարանից այդ պաշտոնն, ըստ Սարոյանի, մեկ քայլ է:
Հիմա պատկերացրեք՝ քաղաքապետարանի աշխատակիցները գալիս են, այդ ծառն արմատախիլ անում ու տալիս տիրոջը. «Առ վերցրու քո ծառը»: Վերցնի ի՞նչ անի: Կամ վերատնկում են, այսինքն՝ այդ մարդու ծառը տանում տնկում են մի ուրիշի այգում: Համաձայնվեք՝ գեղեցիկ տեսարան է:
«ՀԺ» թերթի թղթակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանից երեկ հետաքրքրվել է՝ Ռոբերտ Քոչարյանին ԲՀԿ համագումարին մասնակցելու հրավիրատոմս ուղարկվե՞լ է:
Չեր անցել երկար ժամանակ վրացի փորձագետ, Թբիլիսիի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեի հակահայկական մտքեր պարունակող հարցազրուցների շարքից, որոնցում նկատվում են Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ վիրավորական արտահայտություններ և փաստերի...