Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Հետազոտության տվյալներով, հարստությունը, որը 2020 թվականի այս ժամանակահատվածում կուտակել են միլիարդատերերը, կբավականացներ, որպեսզի ԱՄՆ յուրաքանչյուր բնակչին վճարվի 3000 ԱՄՆ դոլար:
Այս ելույթները Հայաստանի ողջ ժողովրդի, քաղաքացիական ողջ բնակչության կյանքին, առողջությանն ուղղված բացահայտ սպառնալիք են, բացահայտ ահաբեկում, որոնք միջազգային իրավունքի բարցարձակ արգելքների ներքո են:
«Եթե Հայաստանի ղեկավարությունը պատերազմից ճիշտ եզրահանգումներ անի, հրաժարվի իր անհիմն պահանջներից և նայի առաջ, ապա այդ հարթակում տեղ կա նաև Հայաստանի համար։ Մենք բաց ենք դրա համար»,- նշել է Ալիևը։
Այդ մասին նշվում է Բելառուսի կառավարության համապատասխան որոշման մեջ, որի հիմնական դրույթները ուժի մեջ կմտնեն 2020 թվականի դեկտեմբերի 20-ին։
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 շենքի 6-րդ հարկում ծուխ է նկատվում։
Քաղաքական մակարդակով հայտարարությունները պետք է նպաստեն Լեռնային Ղարաբաղում կյանքի նորմալացման բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, այլ ոչ թե ջնջեն հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը։
Պատգամավոր Երջանիկ Հակոբյանը վայր է դրել պատգամավորի մանդատը։
Հաղորդագրության համաձայն՝ վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար:
Հակիրճ վերլուծվել են նաև արցախյան պատերազմում զորամիավորման ենթակա զորամասերին առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունքները։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Այսօր ես՝ որպես արտաքին գործերի նախարար, պատիվ ունեմ վերահաստատելու Հայաստանի հաստատակամ վճռականությունը` շարունակելու աջակցել ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության միմյանց փոխլրացնող օրակարգերը։
Ֆրանսիան բառացիորեն «կիսվում է» իր մեծ հայկական սփյուռքի (ինչպես նաեւ՝ ընդհանուր հայամետ վերաբերմունքի) եւ ադրբեջանական նավթադոլարների ծանր պորտֆելի միջեւ:
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի և մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել իրավիճակից դուրս գալու ելքերին և լուծումներին:
ՄԻՊ-ի գրասենյակը տեղեկացնում է, որ այցի մանրամասները չեն հրապարակվելու։
Այս ընթացքում FPWC կողմից ավելի քան 6000 ծառ է տնկվել Վայոց Ձորի և Արարատի մարզերում։
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է 2020 թ. տարեվերջյան վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 1233 միավորով մնացել է 99-րդ տեղում:
Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր քաղաքական մեծամասնությունը:
Էլիզան ամուսիններին է հանձնում 40 կգ մեղրի գումարը՝ 160 հազար դրամ եւ լվացքի մեքենայի գնման կտրոնը, քանի որ նվերը պետք է տեղ հասներ մի քանի ժամից:
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը պահանջելով:
Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով կիրականացվի զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների զորացրումը:
Քննարկվել են Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին աջակցող ծրագրերը` թե՛ կորոնավիրուսային հիվանդության համավարակի հաղթահարման, թե՛ պատերազմի հետևանքով զինվորների բուժօգնության կազմակերպման առումով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Եթե թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:
Ակցիայի մասնակիցներից ոմանք ցանկանում էին մտնել Կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում:
ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն կարևորեց նաև ֆինանսական համակարգի կարգավորման հարցում ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիրը:
Միջոցառման շրջանակում աջակցության շահառու են համարվում ընտանիքի նաև անչափահաս անդամները:
Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած միջոցառման հաստատման ամսվանից։
Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 33 զինծառայողի անուն:
Հանդիպմանը քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
44 օր շարունակ յուրաքանչյուր օր միջազգային հանրության անտարբերության եւ թողտվության հետեւանքով մարում էր հայ ժողովրդի հավատը՝ մարդու իրավունքների համընդհանրության եւ հավասարության նկատմամբ:
Նրա խոսքով՝ հանրահավաքին ներկա կլինեն ավելի քան 200 համայնքի ղեկավարներ։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ գործադիրը կփոխհատուցի 1-ին կիսամյակի համար նախատեսված ուսման վարձը 100 %-ով:
Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հստակ դիրքորոշման համար։
Վերջինիս թեկնածությունը խորհրդարանին ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը:
Վերջինս նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է:
Յուրաքանչյուրս պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի լիարժեք պաշտպանենք մեր հայրենակիցների իրավունքները թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի հերթական նիստն է ընթանում:
Նախ տեղեկացվում է, որ թեկնածուները տեղեկացվել են նիստին մասնակցելու մասին հեռախոսազանգով, ինչը ըստ երևույթին պատշաճ չեն համարել:
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը:
Այն ընդունվեց 99 կողմ, 1 դեմ 4 ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ նախագծով կանխատեսվում է 3.2 տոկոս տնտեսական աճ:
Բոլոր ապացույցներն անհրաժեշտ իրավական ձևակերպումներով կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։