Արթուր Սարգսյանը, սակայն, խափանման միջոցի հետ կապված միջնորդություն չուներ, նա խնդրել էր իր պաշտպաններին ևս միջնորդությամբ հանդես չգալ, քանի որ իր կարծիքով՝ արդարադատություն չի իրականացվում։
Խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի և կնոջ՝ PARA TV լրատվամիջոցի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանի մասին է։ Նշենք, որ նրանցից որևէ մեկն այս գործով մեղադրյալի կարգավիճակ չունի։
Պաշտպան Հովհաննես Խուդյանն էլ հայտարարեց՝ Քննչական կոմիտեն ի սկզբանե չի ունեցել վարկած, որ այդ զենքերը քրեական վարույթի համար կարող են նշանակություն ունենալ, բայց զենքերի առգրավումներով ցանկացել է քաղաքական շոու ապահովել։
«Հանրային մեղադրողները չեն կարողանալու ներկայացնել գեթ մեկ ապացույց, որ այդ զենքերը կարող են փոխկապակցված լինել գործի հետ»։
Փորձագետն այս եզրակացությունը կազմելիս օգտվել է 1960-1990-ական թվականների սովետական գրականությունից, իսկ այն զենքը, որը պետք է փորձաքննության ենթարկվեր, 2010-ականների արտադրության է։
Նրանցից մեկի՝ գլխավոր փորձագետ Համլետ Աղամալյանի մասնագիտական կրթությունը հարցեր առաջացրեց պաշտպանների մոտ։ Բանն այն է, որ փորձագետն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։
Դատարանին հայտնեց, որ վառոդների համեմատական փորձաքննություն կատարելու հնարավորություն չունեն, հետազոտելու մեթոդիկան չկա, դրա համար տարայի գրածի վրա չեն հիմնվում։
Նրա պաշտպանը հայտնեց՝ Գալստյանը հնարավորություն չունի դատական նիստին ներկայանալու, քանի որ նրա տանը խուզարկություն է իրականացվում։
Եթե մարդն ունի օրինական որսորդական զենք, ապա դա չի կարելի դիտել որպես ապացույց՝ մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքը հիմնավորելու համար։