Ուիթքոֆի խոսքով՝ ինքը Մոսկվա կմեկնի ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Bloomberg TV-ին տված հարցազրույցում նա հավելել է, որ հանդիպման նախաձեռնությունը ռուսական կողմինն է։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը ռուսական կողմից ակնկալում է քննարկվող կետերին արձագանք, որից հետո «մենք կհասկանանք մեր հաջորդ քայլերը և այս կամ այն որոշումների համար հնարավոր ժամկետները»:
Հարձակման հետևանքով Դոնի Ռոստովի նավահանգստում այրվել է բեռնատար նավ։ Անձնակազմի երկու անդամ, որոնք գտնվում էին նավի վրա, զոհվել են, ևս 3-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հրդեհի մակերեսը կազմել է 20 քառակուսի մետր։
Ակնկալվում է, որ ռուսական պատվիրակության կազմում կլինի ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, իսկ ամերիկյանի կազմում՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։
ՌԴ Հարավային շրջանային ռազմական դատարանը (նստավայրը՝ Դոնի Ռոստով) 2022 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած Ղրիմի կամրջի պայթյունի գործով 8 մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման։ Այդ մասին հայտնում է Медиазона-ն։
Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ ընդհանուր առաջարկների շուրջ աշխատանքը կշարունակվի առաջիկա օրերին, իսկ կողմերը «կպահպանեն սերտ շփումներ եվրոպացի գործընկերների հետ»։
Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները «պատրաստում են այլընտրանքային պլան»՝ ի պատասխան ամերիկյան կողմի՝ ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի խաղաղ կարգավորման պլանի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել հավանություն տալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնամասշտաբ պատերազմի դադարեցման Վաշինգտոնի պլանին։
Դոնի Ռոստովում Հարավային շրջանային ռազմական դատարանում ընթացող դատական լսումների ժամանակ դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթեցման գործով անցնող 8 մեղադրյալների համար։