Վահան Շիրխանյանի գործով Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել 179 էջից բաղկացած բժշկական պատմության միայն 49 էջը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե դրանք Շիրխանյանի բժշկական պատմության բոլոր փաստաթղթերն են:
ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը թե՛ առաջին, թե՛ երկրորդ հարցմանը պատասխանելու համար սեղմ ժամկետ է տվել՝ մինչև փետրվարի 22-ը:
Դատավոր Բեկթաշյանը դատավարության կողմերին առաջարկեց Շիրխանյանի բացակայությամբ սկսել գործի նախապատրաստական մասը: Պաշտպանական կողմն առարկեց:
Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը, սակայն, հայտարարեց, որ Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ վերը նշված տեղեկանքը կեղծ է: