Զգալի թանկացել են միրգը, բանջարեղենը, շաքարավազը, ձեթը:
Հայաստանում գնաճի տեմպերն արագացել են նախորդ տարվա վերջից և այս տարվա սկզբում հատել են Կենտրոնական բանկի նախանշած թիրախի՝ 4%-ի մակարդակը:
Խոսելով գնաճի մասին՝ Քերոբյանը նշեց, որ դրա համար էկոնոմիկայի նախարարությունը ուղիղ պատասխանատվություն չի կրում, պատասխանատվություն կրում է Կենտրոնական բանկը։
Ըստ խոշորացված ապրանքախմբերի՝ սննդի ոլորտում գնաճի «առաջատարներն են» շաքարավազն ու ձեթը:
2020-ի դեկտեմբերից գնաճի տեմպերը Հայաստանում աստիճանաբար արագացել են: Մարտին այն կազմել էր 5.8%:
Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ապրանքների ու ծառայությունների գները բարձրացել են 5.3%-ով։
Միջին վիճակագրական հայաստանցու համար սննդամթերի գների տատանումներն առավել զգալի են։ Մեկ հոգին ամսական ծախսում է միջինում 45 788 դրամ, որի 40.4%-ը ուղղվում է սննդին։