Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին չի ներկայացել, քանի որ պատշաճ ծանուցված չի եղել։ Փաստաբանը նշել էր, որ նիստը կշարունակվի վաղը, ժամը 11-ին։
«Պարոն Քոչարյանը չի խուսափում ներկայանալ դատարան, ինչու պիտի խուսափեր, եթե նիստն ամեն դեպքում կայանալու է։ Եթե խուափելու լիներ, ինքը չէր վերադառնա Հայաստան»,- հայտնեց փաստաբանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանին
Անդրադառնալով բուն մեղադրանքին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ սահմանադրական կարգը տապալվել է ընդդիմության կողմից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: