HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն Գավառ քաղաքում. կա տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 13:58-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի օգոստոսի 23 փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սայադյան փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Պապին Մ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է խոհանոցի պատը՝ մոտ 8 քմ, վնասվել՝ պատուհաններն ու դուռը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արայիկ Մ.-ն (ծնված 1973 թ.) հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են տունը և սահմանազատել տարածքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter