HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Որոշակի նախագծային շեղումներով գործող ՓՀԷԿ-երը Արցախում

Երեկ՝ հունվարի 21-ին, Արցախի Հանրապետության բնահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը իր ֆեյսբուքյան էջում «Տեղեկանք ԱՀ ՓՀԷԿ-երի մասին» վերտառությամբ գրառում է արել:

Նախարարությունն սկսում է նրանից, որ ներկայիս դրությամբ ԱՀ տարածքում գործում է 29 փոքր հիդրոէլեկտրակայան (ՓՀԷԿ), որոնք բավական լուրջ դերակատարում ունեն էներգետիկայի ոլորտում և հանդիսանում են կարևոր հայրենական արտադրանք տվող կառույցներ:

Խոսելով փոքր հիդրոէլեկտրակայանների կարևորության մասին՝ նախարարությունը նաև առանձնացնում է այսօրվա լուրջ խնդիրները.

«Կան ՓՀԷԿ-եր, որոնք գործում են որոշակի նախագծային շեղումներով, չեն պահպանում սահմանված ՋԹ-ները (ջրի թույլտվություն), չեն պահպանվում էկոլոգիական թողքերը»:  

«Հետքը» կապվեց Արցախի Հանրապետության Բնահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանի հետ ու հարցրեց, թե որոնք են որոշակի նախագծային շեղումներով գործող, սահմանված ՋԹ-ները և էկոլոգիական թողքերը չպահպանող ՓՀԷԿ-երը: Գասպարյանն ասաց, որ կային այդպիսի ՓՀԷԿ-եր, բայց քանի որ նրանք բոլորն էլ վերացրել են խնդիրները տարեվերջին կատարած ստուգումներից հետո, անուները չեն նշել հրապարակման մեջ.

«Դրանցից էր Թարթառի վրա կառուցված «Գետավան» ՓՀԷԿ-ը, որը շահագործում է «Թարթառ էներջի ինվեստ» ՍՊԸ-ն, այնտեղ ձկնանցարանի աստիճաններ չկային, դա հատկապես կարմրախայտին է անհրաժեշտ: «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ն էլ է խնդիրները լուծել իր «Աղավնո» ՓՀԷԿ-ում: Քաշաթաղի շրջանի «Հոչանչ - 3» ՓՀԷԿ-ում «ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ» ՓԲԸ-ն ձկնանցարանի հետ կապված թերությունները նույնպես վերացրել է»:

Նախարարի տեղակալն ավելացրեց, որ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած ստուգումներից հետո բոլոր ՀԷԿ-երին գրավոր զգուշացրել են որպեսզի պահպանեն նորմերը, քանի որ ձկների, հատկապես՝ կամրմրախայտի ձվադրման շրջանն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter