HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն առերևույթ նպաստելու համար

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհին, աշխատելով նույն մարզում գործող հյուրանոցային համալիրներից մեկում՝ որպես մատուցողուհի, օգուտ ստանալու նպատակով, մի շարք մարմնավաճառների հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝  նշված հյուրանոցային համալիրի համարներում նրանց կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու և յուրաքանչյուր հարաբերությունից 1000 դրամ որպես միջնորդավճար իրեն տրամադրելու շուրջ, 2019թ. փետրվարից մինչև 2020թ. փետրվար ամիսը նշված մարմնավաճառներին հրավիրել է հյուրանոց և պարբերաբար նրանց տրամադրելով հյուրանոցային համարները՝ առերևույթ նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն, իսկ մարմնավաճառները յուրաքանչյուր անգամ մատուցողուհուն վճարել են 1000-ական դրամ՝ որպես միջնորդավճար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հյուրանոցային համալիրի մատուցողուհուն մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 262-րդ (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter