HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս համայնքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել մարզի Արաքս համայնքում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբեկտում:

Պարզվել է, որ այստեղ չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ չեն եղել, հանրային սննդի կետը ապահովված չի եղել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ միջատների ու կրծողների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու համար: Պարզվել է նաև, որ Արամ Խաչատրյանն ինքը, որ ներգրավված է սննդի պատրաստման գործընթացում, չի անցել նախնական բժշկական զննություն և չի ունեցել սանիտարական գրքույկ:

Հանրային սննդի օբեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական, սահմանվել է ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter