HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի մոտակայքում խոցվել է հակառակորդի երկու ԱԹՍ

Պաշտպանության բանակի (ՊԲ) հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է:

Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։

ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է»,- հայտնել է ՊՆ խոսնակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter