Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել. ԱԻՆ
Օգոստոսի 16-ին ժամը 5։44-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելեք տեղի ունեցած 4.5 մագնիտուդով երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել։ Հայաստանի արտաարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է։ Հաճախ են երկրաշարժեր գրանցվում։
ԱԻՆ-ը հիշեցնում է, որ նախորդ երկրաշարժերը կրկին նույն գոտում էին գրանցվել՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 3:00-ին, օգոստոսի 15-ին, օգոստոսի 6-ին՝ 3-4 և օգոստոսի 7-ին՝ 4-5 բալ ուժգնությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել