HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ Ոսկեվանում ուժային սպորտաձևերի դպրոց կհիմնադրվի

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) Տավուշի մասնաճյուղի նախաձեռնությամբ և Համբուրգի հայ համայնքի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հիմնադրվում է ուժային սպորտաձևերի դպրոց: 

Ըստ ՀԱԳՄ-ի տարածած հաղորդագրության՝ որպես դպրոցի տարածք անհատույց կծառայի Ոսկեվանի միջնակարգ դպրոցի առաջին մասնաշենքը, որը աշակերտների սակավության պատճառով չի օգտագործվում: ՀԱԳՄ Տավուշի մասնաճյուղի նախագահ Սերգեյ Բարսեղյանի փոխանցմամբ՝ սկզբնական փուլում նախատեսվում է վերանորոգել մասնաշենքի ամենամեծ դահլիճը, այն ապահովել գույքով, որից հետո կսկսվեն մարզումները։ Աստիճանաբար կվերանարոգվեն և անհրաժեշտ գույքով կhագեցվեն նաև մասնաշենքի մյուս սենյակները: Աշխատանքներին  ֆինանսական աջակցություն է բերել Համբուրգի հայ համայնքը: 

Սերգեյ Բարսեղյանի հաղորդմամբ՝ Ոսկեվանում բնակվում են ֆիզիկապես ուժեղ կազմվածքով շատ երիտասարդներ, որոնք սպորտում կարող են ունենալ  հաջողություններ: Հաշվի առնելով, որ Ոսկեվանը գտնվում է Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ջուջևան և Ոսկեպար գյուղերի կենտրոնում, մարզիկներ կներգրավվեն նաև այդ գյուղերից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter