Եռաբլուրում ավտովթար է եղել․ տուժել է 3 մարդ
Օգոստոսի 25-ին` ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Opel Zafira (վարորդ՝ Ի․ Դ․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորներ Ռ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Խ․-ն (ծնվ․ 1987թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, նա հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել