Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։
Հիշեցնենք, որ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը 2021թ․ հուլիսի 17-ից կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել