HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասընթաց՝ Հայաստանում էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների վերաբերյալ

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ-ի հետ համատեղ սեպտեմբերի 17-19-ը Գյումրիում իրականացնելու է «ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն» խորագիրը կրող եռօրյա դասընըթացը: Միջոցառումը տեղի է ունենալու Գյումրու «Բեռլին Արտ Հոթել»-ում:

Դասընթացը նվիրված է ՀՀ էներգետիկ համակարգի հիմախնդիրներին և լուծման հավանական ուղիներին: Առանցքում դիտարկվելու են վերաականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնահարցերը, ՀՀ ռազմավարական ծրագրերը և զարգացումների հավանական սցենարները: Ծրագիրը բաղկացած է լինելու տեսական և գործնական բաժիններից, ինչպես նաև՝ ոլորտային օբյեկտներ այցելություններից:

Մասնակիցները ծրագրի ավարտին կստանան մասնակցության վկայական: Դասընթացը վարելու են ոլորտի փորձառու մասնագետներ:

Դասընթացի կազմակերպամնն ու իրականացմանն աջակցում են նաև Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն հիմնադրամը և «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության եւ գյուղատնտեսության զարգացման կենտրոն ՀԿ-ն:

Ծրագրին կարող են մասնակցել Շիրակի մարզի՝

  1. ՏԻՄ ներկայացուցիչները;
  2. հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները;
  3. լրագրողները;
  4. բիզնես սեկտորի ներկայացուցիչները,
  5. ոլորտային ուսանողները:

Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը կհոգա Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը: Ծրագրին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի15-ը: Ծրագրի լրացված հայտերը ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter