Հոկտեմբերի 21-ին կգործարկվի Արմաշ համայնքի շչակը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 20-21-ը Արարատի մարզի Արմաշ համայնքում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանաշտաբային ուսումնավարժություն:
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու է համայնքի էլեկտրաշչակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել