HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Աճառյան-Մարշալ Բաբաջանյան խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. նոյեմբերի 11-ին Երևան քաղաքի Աճառյան փողոց−Մարշալ Բաբաջանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Առինջի կողմից Աճառյան փողոցով նշված խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների տարբեր ուղղություններով երթևեկությունը խաչմերուկում կկարգավորվի միայն մեկ լուսացույցով, իսկ Ֆուտբոլի ակադեմիայի կողմից Բաբաջանյան փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը դեպի Առինջի կողմ կկարգավորվի առանց սեկցիայի լուսացույցով:

Խաչմերուկում կապամոնտաժվի նաև մեկ հետիոտնային անցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter