HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում 32-ամյա տղամարդը վայր է ընկել իր բնակարանի պատուհանից

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր` Գյումրի քաղաքի 32-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քաղաքացու մահվան վերաբերյալ ահազանգը ստացվել է 2021թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 08:10-ին, «Գյումրու շտապբուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից և տեղեկացվել, որ «տրավմատիկ շոկ, պոլիտրավմա» ախտորոշումով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի՝ 1989թ. ծնված բնակիչ, ով գիտակցության չգալով՝ նշված բժշկական կենտրոնում մահացել է:          

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքներն ստացել է իր բնակարանի ննջասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով: 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter