Տավուշի մարզում շչակներ են գործարկվելու
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Բերդ համայնքի Նավուր, իսկ ժամը 13։00-ին Չինչին բնակավայրերում գործարկվելու են ազդարարման շչակները: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ Տավուշի մարզային փրկարարական վարչությունն անց է կացնելու «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել