Տաշիրից 10 կմ հյուսիս-արևելք 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Նոյեմբերի 16-ին` տեղական ժամանակով ժամը 22:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:43-ին) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 44.35⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու մարզի Մեծավան, Պաղաղբյուր և Սարչապետ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կողբ և Հաղթանակ գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել