HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄՊՀ-ն սահմանել է համակենտրոնացման մասնակիցների ակտիվների և հասույթների չափերի նոր կարգավորումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 9-ին ընդունել է «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 322-Ն որոշումը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի նոյեմբերի 16-ին։

«Որոշմամբ ի նպաստ տնտեսավարող սուբյեկտների կատարվել են համակենտրոնացման հայտարարագրման շեմերի էական փոփոխություններ։ Մասնավորապես, բարձրացվել է ակտիվների և հասույթների չափը, սահմանվել է ակտիվների և հասույթների միասնական չափ, ինչպես նաև վերացել է չափերի տարանջատումը ըստ համակենտրոնացման տեսակի։

Առավել հստակեցվել և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում ընդունված փոփոխություններին համահունչ բարեփոխվել են համակենտրոնացման հայտարարագրման կարգին և հայտարարագրի ձևին առնչվող կարգավորումները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter