Հրդեհ Արա լեռան լանջին
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:38-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ Արա լեռան հարավ-արևելյան հատվածում այրվում է մոտ 11 հա բուսածածկույթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել