HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերի 25-ին տեղի կունենա 24-րդ Հեռուստամարաթոնը

Վաղը՝ նոյեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 18:50-ին, Հանրային հեռուստատեսության եթերով կմեկնարկի 24-րդ Հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո: Այս է հաղորդում «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

«Ի տարբերություն նախորդ տարիներին՝ այս տարի Հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ձևաչափով՝ հաշվետու ֆիլմի տեսքով, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում: 

Հեռուստամարաթոնն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաև Հանրային հեռուստաընկերության կայքէջում՝ www.1TV.am, իսկ ավելի ուշ կհեռարձակվի նաև արբանյակային կապով: Նոյեմբերի 25-ից հետո այն հասանելի կլինի նաև Հիմնադրամի կայքէջում՝ www.himnadram.org»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter