HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12,351,000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնում

«Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, նախնական տվյալներով, Լոս Անջելեսում արձանագրվել է 12,351,000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում: 

Հիմնադրամի տեղեկացմամբ, հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն «հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը»:

Հեռախոսամարաթոնների ընթացքում ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամն հավաքագրել է 7,861,000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3,990,000 ԱՄՆ դոլար, իսկ Կանադայի տեղական մարմինը՝ 500,000 ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter