HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկն ապամոնտաժվում է. քաղաքապետարան

Քաղաքապետարանի լրատվության վարչությունը հայտնում է, որ Արամի 60 հասցեում մեկնարկել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկի ապամոնտաժումը:

«Հունիսի 4-ին Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը կազմել էր արձանագրություն, շենքը սպասարկող համատիրությունն էլ դիմել էր Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ փորձաքննությամբ տրամադրվել է եզրակացություն՝ տվյալ շինությունը կառուցված է առանց քաղաքաշինական նորմերի պահպանման ու հանրային վտանգ է պարունակում: Հաշվի առնելով եզրակացությունը՝ համատիրությունը սկսել է ապամոնտաժման գործընթացը և դիմել է համայնքին՝ աջակցության համար: Ի դեպ, միայն օգոստոսի ընթացքում 31 կառույց է քանդվել, որոնցից 8-ը՝ բենզալցակայան (Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում)»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter