Ինչպես է բաշխվելու ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված սննդամթերքը
Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին՝
- զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ,
- այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ,
- 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Օգնության բաշխման մանրամասները Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն կհաղորդի լրացուցիչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել