HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդանաշենի համայնքապետը լիազորությունները դադարեցնելու դիմում է գրել

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը նոյեմբերի 19-ին դիմում է հղել համայնքի ավագանուն՝ խնդրելով վաղաժամկետ դադարեցնել իր լիազորությունները: «Ելնելով ստեղծված իրավիճակից սույն դիմումով խնդրում եմ համայնքի ավագանուն ընդունել իմ լիազորությունների դադարման մասին դիմումը»,- գրել է Արթուր Մանուկյանը:

Վարդանաշենի ավագանին նոյեմբերի 23-ին արտահերթ նիստ է հրավիրել և կազմվել է արձանագրություն՝ համայնքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Նշենք, որ Արթուր Մանուկյանը համայնքը ղեկավարում է 2009թ-ից: Ա. Մանուկյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ համայնքապետից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter