Անսխալականության այս համախտանիշը, քննադատված լինելու հանդեպ ուղղակի հիվանդագին, անբնական վախը համառորեն թույլ չեն տալիս հասկանալ, որ սխալվելը ոչ միայն մարդկային, այլև քաղաքական կատեգորիա է, և որ սխալների մասին չխոսելով՝ դրանք և դրանց պատճառները...
Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընդարձակ աշխատասենյակում: Նախքան նիստը սկսելը քաղաքապետն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել ծնունդով գյումրեցի, ճանաչված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակը:
2012 թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի մեկ և ՄԱԿ-ի երկու կառույցներում: Դրանցից առաջինը ԵԽ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբն է, որի անդամ է վերընտրվել ՀՀ ներկայացուցիչ, ներկայումս այդ...
«Հոլովակն ուղղված է պայքարել ընտրությունների ընթացքում ձայների գնման երևույթի դեմ: Այս հոլովակով փորձում էինք ցույց տալ, որ ընտրություններին գումար վերցնելով՝ մարդը կորցնում է քաղաքացի կոչվելու իրավունքը և շատ ու շատ այլ մարդկային հատկություններ»,-...
Վերլուծության արդյունքում պարզվել է, որ դպրոցի մի խումբ աշակերտների և ուսուցիչների շրջանում արձանագրվել են ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, գլխապտույտ, հեղձուկ: Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Հոսպիտալացման դեպքեր...
Թոք շոուի շրջանակներում քննարկվել են Սյունիքի մարզի հանքարդյունաբերության և տուրիզմի ոլորտներում առկա հիմնախնդիրները:
Նոյեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Պրիիտ Տուրկին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում «Մեկ պատուհան» սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը:
ՀՀ ոստիկանությունը, բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջներին համապատասխան, ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով պարբերաբար իրականացնում է բազմակողմանի ուսումնասիրություններ:
Սյունիքի տնտեսությունը միայն լեռնահանքային արդյունաբերությունը չէ: «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում՝ լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում կազմակերպված բանավեճում քննարկվում...
2012 թ. նոյեմբերի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործի քննությունը: Նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրողները պետք է ներկայացնեին իրենց ճառերը:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը նույն դատարանում աշխատում է 1999թ.-ից: Ըստ 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ դատավորը տարեկան ստանում է 5 մլն 722 հազար 504 դրամ աշխատավարձ (ամսական մոտ 476...
Նոյեմբերի 23-ից 27-ը հանրապետության հատկապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային գոտում՝ թաց ձյան տեսքով: Քամին արևելյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Անցնող տարվա սկզբին` հարկային տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամանակ, իմանալով, որ կա էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնելու հնարավորություն՝ ինքս անձամբ ներկայացա համապատասխան հարկային ծառայություն և խնդրեցի, որ ինձ...
Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013 թ. ծրագիրը: Ծրագրի կենսագործմամբ ակնկալվում է եկող տարի ապահովել 820 հազարից ավելի միջազգային և 520 հազարից ավելի ներքին զբոսաշրջային այցելություն:
Այս ամենը ինձ հիմք է տալիս մտածել, որ ինձ խայտառակ ձևով խաբել եք և չեք պատրաստվում ոչ մի բան անել ինձ համար: Այսպիսով, 21.11.2012 հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ կրկին աչքերս կարելով մինչ այն պահը, երբ դուք, պ-ն Թովմասյան, անձամբ կայցելեք ինձ բազմաթիվ լրատվամիջոցների...
Այսօրվա նիստում կառավարությունը թույլատրել է Հայաստանի պատմության թանգարանի կողմից 2011 թ. մաքսային հայտարարագրով Իտալիա արտահանված մշակութային արժեքի՝ խաչքարի նկատմամբ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2015 թ. դեկտեմբերի...
Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ բաց բաժնետիրական ընկերության տնօրենի և Բաղրամյան համայնքի նախկին ղեկավարի կողմից պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ:
Այսօր կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Հայաստանում արտահանման վարկավորման գործակալության»՝ որպես վարկային ապահովագրական ընկերության ստեղծման միջոցառումների ցանկին։
Կառավարության համոզմամբ՝ փաթեթը միտված է գործարար միջավայրի արմատական բարելավմանը, երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը, փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտների հարկման համակարգի կատարելագործմանը, ձեռնարկատիրական գործունեության հավասար պայմանների...
Այսօր կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված Գյումրի քաղաքի Արևելյան փողոց N3 հասցեի հանրակացարանում երկար տարիներ բնակվող բազմանդամ ընտանիքների սոցիալական և կենցաղային խնդիրների արդարացի լուծման նպատակով...
Այսօր գործադիրը որոշել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար 65 հազար դրամ պետտուրքից ազատել ազգությամբ հայ օտարերկրյա այն քաղաքացիներին կամ ՀՀ քաղաքացիներին, ում մշտական բնակության օտարերկրյա...
Խոզնավարն աշխարհի ծայրին է, այնքան հեռու, որ ձմռան շունչը դեռ այստեղ չի հասել: «Ճամփա կա՞, որ հասնի: Գյուղ բերող երկու ճանապարհներից մեկի տարբեր հատվածներում մշտապես վթարային իրավիճակներ են ստեղծվում, երկրորդից միայն «ճ» տառն է մնացել»,- ասում է խոզնավարցի...
«1993 թ. հենց այս օրը շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, որը մեր անկախ պետության կառուցման ճանապարհին կարևոր մի հանգրվան էր։ Հետագայում պետությունը որոշում ընդունեց, որ այս օրը մեր երկրում պետք է նշենք իբրև բանկային համակարգի աշխատողի օր»,- ներկաներին...
Այսօր «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» ռազմական կառույցների հրամանատար, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 70 տարեկան:
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին Երևանի Մաշտոցի 33ա և 33/1 հասցեներում պատկանող հազարավոր քմ տարածքները ընկերության տնօրեն Է.Եսայանը և շինարար Վլադիսլավ Մանգասարյանը 2010թ. փետրվար-սեպտեմբեր ամիսներին...
Նոյեմբերի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ իրենց տան մոտից փախցրել են իր «Միցուբիշի Լ 200» մակնիշի ավտոմեքենան, և ինքն ու իր բարեկամը փախցնողին քիչ առաջ բռնել են Սեբաստիա փողոցի շենքերից...
Նոյեմբերի 20-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոտքի ոսկու հանքի բաց տարածքից հանքանյութի գողություն կատարելու պահին հայտնաբերել և բերման են ենթարկել 1961 թ. ծնված Խորեն Ս.-ին:
Նոյեմբերի 21-ին ծառատունկ կատարվեց Ախթալայի «Սվինեց» թաղամասում գտնվող, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նազիկ» պոչամբարի վրա:
Հայաստանի Հանրապետությունում երթևեկության արագության վերահսկման արագաչափ սարքերի կիրառման համար որևէ նախազգուշացնող ճանապարհային նշանի կամ ցուցանակի առկայության պահանջ որևէ օրենքով սահմանված չէ, և դրանց կիրառումը պարտադիր չէ, իսկ վարորդները...
Պատահարի հետևանքով ուղևորը՝ 1985 թ. ծնված Գևորգ Թովմասյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս երեք ուղևորները այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է զբաղվել Հայաստանում արտադրվող պանրի որակն ու անվտանգությունն ապահովելու գործով: Ընդ որում, վարչապետը նոր չէ, որ զբաղվում է այդ խնդրով, զբաղվում է առնվազն արդեն 2 տարի՝ 2010 թ. աշնանից սկսած, բայց քանի որ Հայաստանը...
ՀՀ մշակույթի նախարարությունը քննարկման համար ընդունում է Բիենալեում Հայաստանի մասնակցության հայեցակարգի և հայկական տաղավարի բովանդակային ձևավորման առաջարկներ:
Ծովի մակերևույթից 1800 մետր բարձրության վրա գտնվող Կարմրաքար գյուղը Շիրակի մարզում բնակչության թվաքանակով ամենափոքրերից է` 52 բնակիչ, 13 տնտեսություն: «Փոքրն ենք, բայց ոչ երես առած, ինչպես տան փոքրն է լինում, մի բան էլ ճնշված ենք»,- բողոքում են կարմրաքարցիները:
«Հրապարակի» տեղեկություններով՝ 2000-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին պատրաստվում են հանել: Նա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, սակայն դա...
Ըստ արտագնա աշխատանքից վերադարձող մեր հայրենակիցների՝ թանկացել են Մոսկվա-Երևան ավիատոմսերը: Մասնավորապես, ըստ նրանց՝ եթե նույն չվերթի էկոնոմ կարգի տոմսը ընդամենը 7 օր առաջ մոտ 295 դոլար էր, այժմ առնվազն 370 է:
Նոյեմբերի 21-ին տեղեկություն է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է քաղաքացու դի, և գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ...
Ազգային վիճակագրական ծառայություն տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում միջին աշխատավարձը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,2 տոկոսով, ընդ որում՝ նվազել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատավարձերը:
Այս տարվա փետրվարին կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի (ՈԶ) հրամանատար, «Գել» մականունով Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանը: Պատճառն այն էր, որ նա զենք-զինամթերք էր վաճառել ՈԶ-ից: Սակայն գլխավոր դերակատարները՝ Գ.Գաբրիելյանն ու նրա հետ...