Բողոքի ակցիայի մասնակիցների փոխանցմամբ՝ եթե իշխանությունները չկատարեն իրենց խոստումը, բողոքի ալիքն ավելի լայն թափ է առնելու։
Տիգրան Պետրոսյանն ասաց, որ պայմանավորվել են ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, վերջինս վաղը կլինի Գյումրիում եւ կհանդիպի զինծառայողների հարազատների հետ:
Անհրաժեշտ է գտնել համապատասխան ներուժ ու մեխանիզմներ դրանցից խուսափելու համար, առավել ևս, որ երկուսի մասով էլ առկա են ավելի քան բավարար միջազգային իրավական ու պատմական հիմքեր ու փաստարկներ։
Ադրբեջանի ագրեսիվ և ցինիկ վարքագիծն անընդունելի է և պետք է դատապարտվի, քանի որ այն հարցականի տակ է դնում Արևելյան գործընկերության առանցքային արժեքները:
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ:
Այս համատեքստում նախարար Այվազյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման և արցախահայության հրատապ կարիքների լուծման ուղղությամբ տեղում միջազգային հանրության ներգրավվածությունը:
Մեղադրողը համարում է, որ ամբաստանյալներին վերագրվող արարքներն ապացուցվել են դատարանում։
Միակ բաժանումը, որ մինչ այժմ չի արել Նիկոլը, մեր զոհված հերոսների բաժանումն է՝ «ճիշտ» և «սխալ» հերոսների։
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին առչնվող հարցեր:
Միաժամանակ նա վերահաստատել է իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու նախարարության հետ արդեն մեկնարկած ծրագրերը՝ մասնավորապես ազդարարման համակարգերի ներդրման ուղղությամբ:
Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հանդիպման ավարտին նախարարը վստահություն է հայտնել, որ միասնական ուժերով կհաղթահարեն ներկա դժվարությունները, և խաղաղ պայմաններում արվեստի գործիչները ստեղծագործական աշխատանքի առավել լայն հնարավորություն կունենան:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի պետական բյուջեի տնտեսումների վերաբաշխման հաշվին կկատարվեն կապիտալ բնույթի մի շարք աշխատանքներ:
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենակետերում կատարվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։
Միքայել Շխիմյանը փաստարկում է, որ անձի վիճակը բարելավող օրենքներն ու այլ իրավական ակտերը հետադարձ ուժ պետք է ունենան։
Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի հատվածներում:
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ վաղը մինչեւ ժամը 17։00 պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։
Հետաձգվել կամ չեղարկվել են նախատեսված միջոցառումները, ձախողվել են գրեթե բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ հայտարարության գլխավոր արդյունքը Վլադիմիր Պուտինը համարում է Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը, իսկ մնացած հարցերն, ըստ ՌԴ նախագահի, երկրորդական են․
Այսպիսով, պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անհապաղ հրաժարականը, որից հետո պատրաստակամ ենք մեր գիտելիքները և փորձը ներդնել հայրենիքի զարգացման գործում։
Ըստ ՌԴ նախագահի՝ ռուս խաղաղապահների թվի ավելացումը հնարավոր է, սակայն միայն հակամարտության կողմերի համաձայնության դեպքում։
ՌԴ նախագահը շեշտել է, որ տարիներ շարունակ Ռուսաստանի դիրքորոշումն այն է եղել, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանները։
Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը վերջապես կարողացան պարզել թե ով է Երևան քաղաքի Կիլիկիա ավտոկայանի հարևանությամբ գտնվող ջրանցքի վրա ապօրինի շինարարություն իրականացնում։
Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:
Ձերբակալվել է նախկինում ՀՀ ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ. Ա.-ն, ով ներգրավվել է որպես մեղադրյալ։
Տուժած քաղաքացու մոտ ախտորոշվել է «ձախ սրունքի զույգ ոսկրերի ստորին երրորդի փակ կոտրվածք, ոսկրաբեկորների տեղաշարժով» մարմնական վնասվածք։
Կառավարություն այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստի վերջին հարցը վերաբերում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելուն:
Դեկտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ:
Սոցիալական աջակցությունը կտրամադրվի անհատույց՝ յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանում է, և 45 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախում է:
Հանդիպմանը նշվել է, որ լուծման ընթացքում են Հադրութից տեղահանված ավելի քան 170 մարդու կեցության և սննդի հարցերը․ նրանք ժամանակավոր կապրեն հյուրանոցներում:
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին։
Մարտունեցի Ռոբերտի ծննդյան վկայականի մեջ որպես ծննդավայր կնշվի Գյումրին, սակայն փոքրիկը ծնողների որոշմամբ կվերադառնա ապրելու եւ հետագայում հզորացնելու հարազատ Մարտունին:
Գործադիրի դեկտեմբերի 17-ի նիստում ընդունված որոշմամբ հաստատվեց սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը։
Ասում է՝ պատերազմը մեծ բան փոխեց իր կյանքում, հետո ուղղեց ինքն իրեն՝ ասելով՝ չէ, ընձի լրիվ փոխեց։
Միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված շահառուին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար կտրամադրվի 8 000 դրամ:
Խոսքը մասնավորապես վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, որոնք փաստացի բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, և այս պահին ժամանակավորապես Հայաստանում են:
Ի՞նչ էր ուզում ասել Արցախի նախագահը՝ չես հասկանում։ Մեկը կարո՞ղ է բացատրել, թե Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ չհանդիպեց համանախագահներին, կա՞ մի մեղսունակ պատասխան։ Այս երկրում իշխանության մեջ ով ինչ ուզում անու՞մ է։
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև առերևույթ բռության ենթարկված մյուս անձի ինքնությունը, 2 անձ ճանաչվել է տուժող:
Կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ:
Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին։
Գնդապետ Պերեպյոլկինի խոսքով՝ Մարտակերտում ավարտվել է ռազմական երկրորդ հոսպիտալի տեղակայումը։
Գործադիրի դեկտեմբերի 17-ի նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը նշանակվել է Լոռու մարզպետ:
Տարածքային կառվարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզի իր գործընկերների հետ:
Դեկտեմբերի 17-ին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա։
Մեկնարկել է Կառավարության հերթական՝ դեկտեմբերի 17-ի նիստը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18179 պացիենտ:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 08.00-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, Ուրցաձոր և Դաշտաքար գյուղերի ջրամատակարարումը:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։