Ամբաստանյալ Գարեգին Բաղդասարյանն անազատության մեջ է, կալանավայրից էր բերվել դատարան: Դահլիճի մուտքի մոտ ոստիկանները նրա ձեռնաշղթաները հանեցին, ու մտավ դահլիճ:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
Ընտրական ամբողջ գործընթացը ուղեկցվել է իշխանության կողմից կուսակցության գրեթե բոլոր թեկնածուների նկատմամբ ճնշումներով, սպառնալիքներով, ինչի արդյունքում 9 թեկնածուներ ստիպված են եղել դուրս գալ ընտրապայքարից։
Արշակ Կարապետյանը նիստի մասնակիցներին հանձնարարականներ է տվել զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացի ամփոփման և հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կարևորել է ԿԽՄԿ-ի դերը 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած, գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման գործում:
Ռուսական կողմը հանդես է եկել տարբեր ձեւաչափերի փոխգործակցության առաջարկներով, որոնց իրականացման ուղղությամբ երկուստեք կարեւորվել է համատեղ օրակարգերի ձեւավորումը:
Քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Միջազգային էներգետիկ խարտիայի միջև համագործակցային օրակարգի հարցեր։
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է։
ICTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ լրագրողական հետաքննության մեջ չի տեսել որևէ նոր փաստ, իսկ այդ ամբողջ տեղեկատվությունն ավելի վաղ հայտնվել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում։
Գյումրիում ավագանում ընտրությունները անցան աննախադեպ հանգիստ մթնոլորտում։
«Ռենշին» ընկերության ներկայացրած նախագծով 4 շենքերից երկուսը 18 հարկ է։ Եթե հարկերը բազմապատկենք առնվազն 3 մետր բարձրությամբ, ապա ստացվում է, որ կառույցի առավելագույն բարձրությունը 54 մետր է։
Փաուելը 84 տարեկան էր։ Հարազատների խոսքերով՝ մահվան պատճառ են դարձել COVID 19-ից հետո առաջացած բարդությունները։
Բայրամովը հավելել է, որ անհրաժեշտ է իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության կետերը՝ հատկապես շեշտը դնելով հաղորդակցությունների բացման վրա։
ԱՀ քաղաքացի Մ.Ա.-ն կասկածվել էր Ադրբեջանի հատուկ ծառայություններին կամ նրանց ներկայացուցիչներին` ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ քաղաքում գտնվելու և ազատ տեղաշարժվելու տեսարաններ երևակող տեսանյութեր տրամադրելու մեջ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ցավով ենք արձանագրում ամեն հաջորդ ընտրության ժամանակ խորացող բացասական դինամիկան` վարչական ռեսուրսի, սպառնալիքների համակարգված կիրառության ավելացող ծավալներով»։
ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Թբիլիսի իր պաշտոնական այցի ժամանակ, խոսել է «3+3» ձևաչափում Վրաստանի հնարավոր մասնակցության մասին, ինչպես նաև քննադատել ռուսական կողմին՝ 2008 թվականի հրադադարի համաձայնագրի պարտավորությունները չկատարելու մեջ։
Արարատի մարզում՝ 8, իսկ Արմավիրի մարզում 6 տնտեսավարողների մոտ առկա միս-մսեղիքի համար սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը չի ներկայացվել:
Հոկտեմբերի 18-ից 23-ն անցկացվող զորավարժություններին ներգրավված է շուրջ 500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 4000 զինծառայող։
ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը Փելա սարի հատվածում։
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։
Առաջիկայում այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։
Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները շարունակում են մնալ ամենահրատապ խնդիրներից մեկը: Այս հարցում կարևոր է մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը։
Հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվում առավել հաճախակի ստանալ փոխհատուցվող գումարները:
48 տնտեսավարող սուբյեկտներում կամ դրանց մասնաճյուղերում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարված ստուգումների արդյունքում գրանցվել է 239 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 33․4%-ը։
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում 2 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Շնող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Օտար ուրիշ բառերի հայերեն համարժեքները հեշտ գտնելու համար Լեզվի կոմիտեն առաջարկում է իր կայքի որոնման համկարգը։
Բերձոր քաղաքից ու հարակից գյուղերից տեղահանված 16 ընտանիք պատերազմից հետո ապաստան է գտել «Երևանի N1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Օրեր առաջ նրանց տեղեկացրել են, որ մինչև հոկտեմբերի 20-ը պետք է լքեն հաստատությունը։
Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Վերջինիս հանձնառված կապիտալը այսպիսով կդառնա 50 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղակիորեն ներդրվելու է Հայաստանի տնտեսության մեջ
Երևանում հոկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունումը կնպաստի նաև դպրոցներում աշակերտների սննդով ապահովմանը։
Շնորհակալություն ենք հայտնում մեզ քվե տված 1142 ընտրողներին վստահության համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների խորհրդարանների գործունեությանը, որոնք կարեւոր դեր են խաղում Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ քաղաքական երկխոսությունը զարգացնելու եւ հարստացնելու գործում:
Հայաստանում ևս գնաճը դրսից եկող գործոններով է պայմանավորված, բայց ներքին ճշգրտումներ չեղան: Անգամ, երբ փոխարժեքը թռիչքից հետո վերադարձավ նախկին մակարդակին, արտադրողները և հատկապես ներմուծողները իրենց գնային քաղաքականությունը չփոխեցին:
Կարեն Անդրեասյանն իր երախտագիտություն է հայտնել ԵԽ-ին և առանցքային դոնոր երկրներին` Հայաստանի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամության համար:
Որոշումն ուժի մեջ է մտնում «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրվանից
Նամականիշի ձախ հատվածում պատկերված է Ա. Քեմուրջյանի կողմից նախագծված «Լունոխոդ 1» առաջին լուսնագնացը:
ԿԳՄՍ նախարարի հրամանով 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:
Ստացված հաղորդումներից 3-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, 2-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն։
Այսպիսով` Արշակ Վարդանյանի իրավունքների խախտումն արձանագրած որոշումը մնաց ուժի մեջ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 212 պացիենտ:
20 ահազանգերից 14-ը Դատախազության կամ Ոստիկանության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են։
Նրանք ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով:
Հակահամաճարակային կիրակնօրյա վերահսկողությունը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 3590 մարդ կամ 34,5%-ը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը