Գյուղի երկարամյա (1996-ից) ղեկավար, 75-ամյա Ալեքսեյ Նովիկովը տարիքի պատճառով իր թեկնածությունն այլևս չէր առաջադրել:
441 բնակիչ ունեցող գյուղը ամբողջությամբ եզդիաբնակ է, ընտրելու իրավունք ուներ 269 քաղաքացի։
ՏԻՄ ընտրությունները Գյումրիում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիների մասնակցության տվյալները՝ 20։00-ի դրությամբ։
Այս պահին Գյումրու տիկնիկային թատրոնում գտնվող 31/44 ընտրատեղամասում անջատել են լույսերը։ Հանձնաժողովը դադարեցրել է ձայների հաշվարկը։
Շամիրամում ընտրությունները մրցակցային չեն։ Ինքնառաջադրվել էր նաև համայնքապետի տեղակալ Քյարամ Շարոյանը, սական ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և դուրս եկել ընտրապայքարից՝ Բրոյանին թողնելով միայնակ։
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 17-ի առավոտյան 07:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները 46 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում։
Երկրաշարժին Մարգուշ Թադեւոսյանի ընտանիքը Գյումրու ծննդատանն է եղել, աղջկան են դուրս գրելիս եղել։ Երկրաշարժից զոհվել են դուստրը, նորածինը, փեսան, ինքը ծանր կոտրվածքներ է ստացել, տարիներ առաջ էլ որդին է մահացել։
Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը Գորիսում ոստիկանների կողմից «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ մուտք գործելու վերաբերյալ հայտարարություն է տարածել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այսօր ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիների մասնակցության տվյալները՝ 17։00-ի դրությամբ։
Քաղաքում այս մի քանի օրը շատ են նաև տարբեր համազգեստով ոստիկանականները, հատկապես քաղաքապետարանի մոտ մի քանի մեքենայով և ավտոբուսով կանգնած են։
ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը սահմանված են կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է 10 տարվա վավերականության ժամկետով։
Հոկտեմբերի 17-ին՝ Դիլիջանի ավագանու ընտրությունների օրը, ամենուրեք կարելի է հանդիպել քարոզչական պաստառների։ Չնայած նախընտրական պաստառները պետք է հեռացվեին մինչև լռության օրը։
Այս ընտրատեղամասում կա կազմված երկու արձանագրության, որից մեկը կազմվել է դիտորդի պահանջով՝ քաղաքացու դիմակ չկրելու մասին։
Գյումրու թիվ 31/02 ընտրատեղամասի արդեն մուտքից նկատվեց անսովոր շարժ, քվեախցիկում երկու հոգի ազատորեն տեղաշարժվում էին քվեախցիկից քվեախցիկ։
Օրվա առաջին կեսին ընտրողների հոսքը քիչ է եղել, ինչը բնորոշ պատկեր է Գյումրու ավագանու այս ընտրությունների համար։ Քաղաքացիների կուտակումներ չեն նկատվել։
38/08 ընտրատեղամասում ժամը երկուսի դրությամբ 820 գրանցված ընտրողներից ընտրություն են կատարել 161-ը։
Գյուղում մարդիկ շարունակում են զբաղվել իրենց առօրյա գործերով, ոմանք էլ նույնսիկ տեղյակ չեն, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները, տարածքը զննելով, արձանագրեցին որ խախտում չկա, քանի որ քարոզչկան պաստառները փակցված են եղել օրեր առաջ և դեմքով նայում են դեպի դուրս։
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում համայնքապետի և համայնքի ավագանու ընտրություններ են:
Տեղ համայնքում «Հայփոստի» մասնաշենքի վրա փակցված է ՔՊ-ի թեկնածուի բավական մեծ պաստառ:
Գյումրիում ընտրություններից սպասելիքները շատ են
Ընտրողներից մեկը ծրարի մեջ սխալ էր տեղադրել քվեաթերթիկը և փորձում էր ճիշտ տեղադրել քվեատուփից դուրս։
Տեղամասում դիտորդներ չկան, կան միայն վեց վստահված անձինք։
Ավագանու ընտրությունները ևս մրցակցային չեն։ Շամիրամն ունի 521 ընտրող, որից, ժամը 12:40-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 80 մարդ։
Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 5778 է:
Ժամը 11։45-ի դրությամբ ընտրողների թիվը հասնում էր 38-ի:
Դիլիջանում գրանցված 5 կուսակցություններն են՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսկցությունները։
Նախկին համայնքապետ Ալեքսեյ Նովիկովը ևս անկուսակցական էր։ 75-ամյա համայնքապետը գյուղը ղեկավարել է դեռևս 1995թ․-ից, սկզբում որպես գյուղխորհրդի նախագահ, իսկ 1996-ից արդեն որպես համայնքապետ։ Այս անգամ չի առաջադրվել՝ արդեն իր տարիքը հաշվի առնելով։
Քաղաքացին միայնակ մտավ ընտրախցիկ, իսկ քվեարկելուց հետքո«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձին խնդրեց «մի րոպեով դուրս գալ»։ Հանձնաժողովի նախագահը թույլ չտվեց՝ հայտնելով, որ արդեն քվեարկել է։
Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքում տեղակայված 31/44 ընտրատեղամասում 1440 ընտրողներից ժամը 9։25-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 17 անձ։
Դիլիջանում քաղաքացիերը հնարավորություն ունեն ընտրելու 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում> սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։
2021թ հայտարարագրի տվյալներիով՝ Աբունցին է պատկանում 2 բնակարան՝ Գորիսում և Երևանում, 2013թ Hyundai մեքենա, 1,5 մլն դրամական միջոց և ՊԵԿ-ից ստացած 3 մլն աշխատավարձ
Մոտ մեկ ժամ առաջ՝ հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ: