«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան եթերով հայտնել է, որ ինքը չի միանում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին, քանի որ կարծում է՝ իշխանափոխությունը պետք է լինի ընտրությունների միջոցով։
Այս կործանարար գործողությունները մաս էին կազմում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի ծրագրված քաղաքականության։
Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։ Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ։
Մի շիրմաքարի մոտ էլ տատը, որ հավանաբար նոր էր եկել Արցախից հեկեկալով լալիս ու թոռանը պատմում էր՝ ինչպես թողեցին իրենց տունը։ Պատմում էր, որ կարոտել էր, վերջին անգամ մեկ տարի առաջ է այցելել թոռանը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
«Մայր Հայաստան» դաշինքը Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ հայտարարություն է տարածել
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել «հիշել ԱՄՆ-ին ապավինած երկրների աննախանձելի ճակատագրի մասին»։
Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ՝ այնտեղից հեռացող հայերի աճող թվի ֆոնին, որոնք ստիպված են լքել իրենց տներն ու հեռանալ տարածաշրջանից։ Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարը։
Ֆրանսիան մտադիր է նոր ռազմական կցորդ նշանակել Երևանում ու պատրաստվում է հյուպատոսություն բացել Հայաստանի Սյունիքի մարզում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան՝ հանդես գալով այդ երկրի խորհրդարանում։
Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ:
«Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,- ասվում է ԱԻՊԾ-ի հաղորդագրությունում։
Կանադայի երկու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությանը կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ֆոնին: Այդ մասին հաղորդում է կանադական CBS հեռուստաալիքը:
Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Թաթուլն ամբողջ գիշեր գրեթե չի քնել: Սոցիալական ցանցերում փնտրել է իր դասընկերներին, որ մի լուր իմանա նրանց մասին: Շատերը դեռ Արցախում են ու սպասում են, թե երբ կկարողանան ավտոմեքենա կամ բենզին գտնել, որ իրենք էլ տեղափոխվեն Հայաստան:
«Կարևոր է` այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները»,- ասվում է ԱԻՊԾ-ի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։
Երևանում սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Երեխաների թիվը մեծ է, արդեն հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարող ենք ասել, որ ամեն երրորդն անչափահաս է, սա նշանակում է՝ դպրոցներում շատ անելիք կունենանք»,- ասաց նա։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող հողամասի վերաբերյալ փաստաթղթերը:
Այն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԼՂ գործընկերների համագործակցությամբ։ Այլ մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են ազդել Երևանի վրա, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը որոշում կայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել էր Հակարիի ադրբեջանական անցակետում, երբ Արցախից հազարավոր այլ քաղաքացիների հետ փորձել է ՀՀ Սյունիքի մարզ անցնել։
Նշվում է, որ նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն տարածքից հայտնաբերվել են անձնական իրեր, որոնք կարող եք տեսնել լուսանկարներում:
Արցախցիներն ասում են, որ իրենց տներ են առաջարկում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, սակայն իրենք չեն ուզում կատարվածից հետո նորից սահմանին ապրել։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2022թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ փետրվարը։
Այսօր դեսպան Քվինը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին:
Եզակի դեպքերից է, որ Առողջապահության նախարարությունը առաջինը հայտարարեց, որ ուղղաթիռներ ենք ուղարկում։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում։ «Հաշվի առնելով հանգամանքը, որ դիմացը ձմեռ է՝ չենք բացառում, որ կդիտարկվի կոմունալ ծախսերի որոշակի փոխհատուցման հնարավորություն»,- ասաց նա։
Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը լուսաբանող Peacekeeper տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել տեղափոխման գործընթացից։
Վերջինիս դստերը և որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
«Հետքը» վերցրեց ընտանիքի կոնտակտային տվյալները և հետամուտ կլինի բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքի հետագա ճակատագրով։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բերբոքը նշել է, որ Գերմանիան լրացուցիչ 2-5 միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության համար։
Վիրավորների տեղափոխման գործընթացը այս պահին էլ շարունակվում է:
Բաքուն ուժ չի կիրառի Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցքի բացման համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ Reuters գործակալության հետ զրույցում։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, Ա.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:
Հեռախոսազրույցին իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը՝ հայտարարելով, որ Ալիևը Բլինքենին վստահեցրել է, որ այլևս ռազմական գործողություններ տեղի չեն ունենա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի մեծ թվով բնակիչների Հայաստան տեղափոխման շուրջ ստեղծված իրավիճակով ու ՄԱԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել:
Շվեդիան 15 միլիոն կրոն է հատկացնում (1,36 միլիոն ԱՄՆ դոլար) Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար օգնության համար։ Այդ մասին հայտնել է Միջազգային զարգացման շվեդական գործակալությունը (SIDA)։