2023 թվականին, ելնելով իրավիճակից, նախարարությունը փորձելու է առանձին բույսերի մշակմանն աջակցել։ Մեծ պահանջարկ ունեցող բանջարեղեն, օրինակ՝ լոլիկ կամ կարտոֆիլ, մշակողներին աջակցությունն ավելի մեծ կլինի։
Գազամատակարարման վերականգնումից հետո Արցախի դպրոցներում վերսկսվել է դասապրոցեսը։ Աշխատանքներ են կատարվում դպրոցների ջեռուցման համակարգերը փոխելու ուղղությամբ։ Կկրթական ծրագրից դպրոցները հետ են ընկել մի շաբաթով։
«Զուգարանի թուղթն է վերջանում։ Երեխաների հին անթև շապիկները կտրել եմ, դրել զուգարանում, որ երեխաները հասկանան՝ խնայել է պետք։ Մի քանի օր առաջ ատամի մածուկ եմ գնել, իսկական հաջողություն էր»,- ասում է 4 երեխաների մայր Մարգարիտա Պետրոսյանը։
Արցախի գյուղատնտեսության նախարարության տեղեկացմամբ՝ Արցախում ջեռուցվող շատ քիչ ջերմոցներ կան, ու եթե նույնիսկ դրանք անխափան աշխատեին շրջափակման ընթացքում, կբավարարեին պահանջարկի աննշան մասը։
Ռոմելա Աղաջանյանի երկու որդիները զոհվել են արցախյան առաջին պատերազմում։ Ավագ որդին՝ Էդոն, 30 տարեկան էր, կրտսերը՝ Արսենը, 28։ 2020-ի պատերազմի ժամանակ զոհվեց Արսենի որդին՝ Արթուրը։
Հորից ու մորից բացի, Վլադիմիրին սպասում են նրա կրտսեր քույրերը՝ 10-ամյա Էլինան և 5-ամյա Անգելինան։ Շրջափակման պատճառով ընտանիքը ստիպված է բազում խնդիրներ հաղթահարել, սակայն որդու բացակայությունն է, որ ընկճում է նրանց։
Ամեն ինչի պատրաստ են, միայն թե ստիպված չլինեն նորից թողնել տունը։ Հարցին, թե ի՞նչ են անելու, երբ ճանապարհը բացվի, Էլեոնորան պատասխանում է. «Ամեն անգամ փախչելով ո՞ւր պետք է գնանք»։