ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։
Օգոստոսի 17-ը և 18-ը Հայաստանում հայտարարվել են սգո օրեր` ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից զոհված քաղաքացիների։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։ Այդ մասին եվրոպացի պաշտոնյան գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Պայթյունի վայրից 10 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1․5 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 3․3 անգամ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 62 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ 2 հոգի էլ մինչև այժմ համարվում է անհետ կորած։
Քննչական կոմիտեն միաժամանակ հավելում է, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանք:
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։
Պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, մի քանի տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ 2 քաղաքացի էլ մինչև այժմ համարվում է անհետ կորած։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ