Թումանյան-Սանահին ճանապարհը փակ կլինի՝ շինարարական աշխատանքների պատճառով
Վաղը՝ փետրվարի 22-ին, ժամը 12:00-ից 19:00-ն Մ-6 ավտոճանապարհի Թումանյան-Սանահին հատվածը պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով փակ է լինելու: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տրանսպորտի նախարարությունը հավելում է, որ պայթեցման աշխատանքներն իրականացվելու են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում, և փակ է լինելու «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը:
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփան
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- գրված է նախարարության հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել