HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել պետական պարտատոմսերի մեծածավալ աճուրդ

Հուլիսի 9-ին AMX Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 40 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, որը 2007 թվականից ի վեր Հայաստանում պետական պարտատոմսերի ամենամեծ աճուրդն է։ 

AMGB1029A292 ծածկագրով պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ժամանակ աճուրդի ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 40 մլրդ դրամ, որն ամբողջությամբ բավարարվել է։ Ավելին, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը գերազանցել է 99 մլրդ դրամը, այսինքն պահանջարկը գերազանցել է առաջարկն ավելի քան երկու անգամ։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 967%, իսկ պարտատոմսերը տեղաբաշխվել են 10 տարի մարման ժամկետով։ 

Նույն պարտատոմսերը (AMGB1029A292) մեկ օր անց տեղաբաշխվեցին լրացուցիչ աճուրդի միջոցով։ Աճուրդի ընթացքում բավարարված առաջարկությունների ծավալը կազմել է 793 մլրդ դրամ։ Տեղաբաշխման աճուրդի հարթակներից է եղել նաև gp.minfin.am համակարգը, որտեղ այս տեղաբաշխման շրջանակներում առցանց եղանակով գնվել է 896 մլն դրամին համարժեք պետական պարտատոմս։

Ներկայում Հայաստանի ֆոնդային բորսան ու ՀՀ ֆինանսների նախարարությունը հնարավորություն են տալիս Հայաստանի քաղաքացիներին առցանց գնել պետական պարտատոմսեր gp.minfin.am կայքի միջոցով։ 2018 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածի համեմատ  gp.minfin.am կայքով կատարված գործարքների քանակը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31%-ով, իսկ ընդհանուր ծավալը՝ 95%-ով, ինչը վկայում է պետական պարտատոմսերում ներդրումներ անելու հանդեպ հետաքրքրության աճի մասին։ 

Այս համակարգում պետական պարտատոմսերի առքն ու վաճառքը տեղի է ունենում Գանձապետական պահառուի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս պետական պարտատոմսեր գնել և վաճառել առանց միջնորդի։ Շնորհիվ ամբողջությամբ ավտոմատացված համակարգի՝ ներդրողը պարտատոմսի դիմաց վճարումն իրականացնում է անձամբ՝ իր բանկային քարտի միջոցով: Համակարգում գրանցումը և գործարքների կատարումն անվճար է. առկա է միայն դրամական միջոցների էլեկտրոնային փոխանցման միջնորդավճար:

GPminfin-ում հնարավոր է գրանցվել երկու եղանակներից մեկով՝ առցանց՝ ID քարտի միջոցով (GPminfin), կամ Երևանում գտնվող մի շարք առևտրային բանկերի մասնաճյուղերում տեղակայված սպասարկման կետերի միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter