HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

ԱՀ ոստիկանության լրատվության ծառայության պետ. «Ինքնամեկուսացված ոստիկան այս պահի դրությամբ չկա»

ԱՀ ոստիկանության լրատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանը «Հետքին» նոր հայտնեց, որ ոստիկանների և հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հնարավոր շփման մասին տեղեկատվությունը ճշտվում է:

«Ինքնամեկուսացված ոստիկան այս պահի դրությամբ չկա: Հստակ տեղեկատվությամբ առավոտյան տեղեկատվական շտաբը հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Գառնիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ այսօր Artsakh1.am կայքը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկություն է տարածել, որ Արցախում ինքնամեկուսացվել է երկու ոստիկան: «Հետքի» հետ զրույցում ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ նշված տեղեկության վերաբերյալ քիչ ավելի ուշ հաղորդագրությամբ հանդես կգա տեղեկատվական շտաբը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter