HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակի խճուղում մեքենան բախվել է սյանը

Հոկտեմբերի 13-ին` ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կա տուժած։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարություն։

Դեպքի վայր է մեկնել Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ford Mustang մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter