HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի տեղակալի գլխավորած պատվիակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկում (ԱԶԲ) Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԶԲ եվրոպական երկրների խմբի տնօրենի տեղակալ Ալբետո Սերդանը և ԱՄՆ խմբի տնօրենի տեղակալ Մուշումի Խանը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաուլո Սպանտիգատին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակման փուլում գտնվող ԱԶԲ և Հայաստանի միջև երկրի գործընկերության նոր ռազմավարության հիմնական ուղղությունների շուրջ: Այս համատեքստում քննարկվել է ԱԶԲ մասնակցությունը ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ ճանապարհաշինության, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ փոխվարչապետը գործընկերներին ներկայացրել է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում ԱԶԲ ներգրավվածության կարևորությունը, այդ թվում՝ փորձագիտական ներուժի մոբիլիզացման տեսանկյունից: Քննարկվել են նաև թվայնացման և հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցությունը, մասնավորապես կապիտալի շուկայի ձևավորման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության կարգավորումների կատարելագործման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter