HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին. «Երկրորդ շանս պետք է ունենան բոլորը»

Նոր Հայաստանում երկրորդ շանս պետք է ունենան բոլորը: 

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուն, ինչից հետո հանրային դժգոհություն առաջացավ:

«Նոր Հայաստանում պիտի հնարավորություն ունենան բոլորը, անշուշտ խոսքը չի գնում նրանց մասին, ովքեր մարդ են սպանել, բայց մեծ հաշվով` երկրորդ շանս պետք է ունենան բոլորը»,- ասաց Միրզոյանը:

Առաջին փոխվարչապետի վստահեցմամբ՝ իրենք պատրաստ են աշխատել բոլորի հետ, ովքեր կընդունեն խաղի կանոնները:

«Մեր ձեռքը մեկնած է, օդում է, և բոլոր նրանք, ովքեր ուզում են նոր խաղի կանոններով աշխատել, նրանք պիտի այդ հնարավորությունն ունենան. տվյալ դեպքում կառավարությունը, վարչապետը նպատակահարմար են գտել աշխատել Հունան Պողոսյանի հետ: Չենք կարող չէ ընտրել, օրինակ, 10 հազար մարդու՝ նախկին պաշտոնյաների, բիզնեսմենների թիկնապահներին, ընտանիքներին և վտարել Հայաստանից, սա ճիշտ չէ, չէ՞»,- ասաց Միրզոյանը:

Դիտարկմանը, որ միգուցե կառավարությունը կադրային քաղց ունի, և դա է պատճառը, որ նախկին պաշտոնյաներն են պաշտոն ստանձնում, Միրզոյանը չհամաձայնեց՝ վստահեցնելով, որ կադրային քաղց չկա.

«Կա փորձ՝ լինել ավելի ներառական»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter