Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, հանդիպել է Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի հոգևոր, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նիստում ամփոփվել է քաղաքական տարին և քննարկվել են քաղխորհրդի գործունեության առաջիկա ծրագրերը:
Արտակ Կիրակոսյանի գնահատմամբ՝ 2008 թ. համեմատ Հայաստանում դրական տեղաշարժեր կան, ինչպես լինում է ընտրությունից ընտրություն ընկած միջանկյալ հատվածում:
Հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Գեւորգյանը հայտնեց դատարանին, որ ծանոթացել է ձայնագրությանը և ոչ մի միջնորդություն չունի անելու` թերևս մինչև դատաքննության փուլ անցնելը:
Դեկտեմբերի 14-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ, ով ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և այցելել է Առաջին նախագահին` հրաժեշտ տալու նպատակով:
Հնադիպման ժամանակ քննարկվող հիմնական հարցերը կապված էին հանքի շահագործման դեպքում ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերի հետ: Հասարակական կազմակերպությունները արտահայտում էին իրենց մտահոգությունը , որ այդ տարածաշրջանում ...
Այսօր Լիլիթի ծննդյան օրն է: «Ֆեյսբուքում» ստեղծված «Լիլիթը մանկության կարիք ունի» խմբի անդամներից Զառայի եւ նրա ամուսնու հետ մեկնեցինք Սիփանիկ՝ Լիլիթին շնորհավորելու: Մեր այցելությունից առաջ Լիլիթը մոտ մեկ ժամ տեւած հազի նոպա էր ունեցել: Տեսնելով...
«Ժառանգություն» կուսակցությունն անընդունելի եւ տղամարդուն, առավել եւս` նրա զբաղեցրած պաշտոնական դիրքին անհարիր է համարում Սուրեն Խաչատրյանի արարքը եւ անկախ նրանից, որ քրեական գործը կարճվել է, իշխանություններից պահանջում է քաղաքական գնահատական...
Նոր տեղեկատվություն Քաջարան գյուղից, րոպեներ առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին բաց են թողել: Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 14-ին, «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ...
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման պահանջի մասին նախնական դատական նիստն ընդդեմ...
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ավելացրեց, որ իրենք նաև ցանկանում են հաշտության գալ:
Այսօր` դեկտեմբերի 14-ին, «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն եւ նրան հրավիրել Քաջարանի միլպետի մոտ: Գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո...
Գրքում ներկայացված են Արցախի հիմնահարցի քաղաքական կարգավորմանն ու բանակցային գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ` արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, միջազգային իրավունքի եւ, մասնավորապես, Կոսովոյի նախադեպի շրջանակներում: Գիրքը...
Գրասենյակից գողացվել են համակարգչի երկու մոնիտորներ, մեկ պրոցեսոր և մեկ տպիչ: Ոստիկանության Կենտրոնի բաժնում գործի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գյումրիում ընթացող եռօրյա Կարս-Գյումրի տնտեսական ֆորումն անցկացվում է երկրորդ անգամ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի ֆինանսավորմամբ...
Կառավարության կայքում տեղադրված վաղվա քննարկվելիք որոշումներից արդեն հանված է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին «Դիլիջան» ազգային պարկից 22,5 հա հողատարածք տրամադրելու նախագիծն ու հիմնավորումները:
Ամփոփելով կրթության և գիտության համակարգում 2011 թվականի կատարած աշխատանքները և դրանք գնահատելով դրական` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր տարի ոլորտում նոր նշաձող է սահմանվում և հաղթահարվում այն:
Տարեմուտի առևտուրը Ալավերդու «Հայպետշինի» շուկայում դեռ տարերքի մեջ չի մտել, թեև շուկայի ալավերդցի առևտրականները ձմռան ցրտին մի կերպ դիմակայում են և ամբողջ օրը` առավոտից ուշ երեկո, ոտքի վրա կանգնած` համբերությամբ սպասում գնորդներին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում սահմանել է կուսակցությունների առաջադրմամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը, փոփոխություններ...
Դեկտեմբերի 14-ին հանրապետական նշանակության Հ-46 Մ-2-Տաթև-Աղվանի-Կապան- Մ-2 ավտոճանապարհի կմ 10+300-ում փլուզվել է 70-ական թվականներին կառուցված ներքին հենապատի մի մասը:
Կողմերը քննարկեցին մի շարք խնդիրներ՝ կապված երկրում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման, ներքին քաղաքական իրավիճակի, գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ, ինչպես նաև խոսեցին դրանցում մարդու իրավունքների պաշտպանի...
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովին եւ հանդես եկել ելույթով:
«Արմավիա» ընկերությունն ու «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը այսօր պայմանավորվեցին հաշտություն կնքել:
ՀՀ դեսպանը երախտագիտություն է հայտնել Կանադայի օրենսդիր և գործադիր իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում շարունակական սկզբունքային դիրքորոշման համար: Ի պատասխան նախարար Բեյրդը նշել է, որ Ցեղասպանության դատապարտումը նաև վարչապետ...
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 1936թ. ծնված Ալբերտ Ռշտունին դեկտեմբերի 12-ին մահացել է: Առողջապահության նախարարության կայքի տեղեկացմամբ՝ դատապարտյալն ուներ մի քանի հիվանդություն
Այս հաղորդագրությունը կարելի է անվանել ապատեղեկատվություն: Նախ, 6 ամսից ավելի քննելով քրեական գործը՝ ՊԵԿ-ը պետք է իմանար, որ Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս ՍՊԸ-ի հիմնադիրը Նարեկի հայրն է՝ Գարապետ Հարթունյանը:
Զարգացումների նման դիպաշար ոչ ոք չէր կանխատեսում: Մեկ ակնթարթում հօդս ցնդեց շատերի մեջ ձևավորված այն համոզմունքը, թե ներկայիս Ռուսաստանում հնարավոր չէ լայնածավալ քաղաքական բողոք կազմակերպել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գոյություն...
Կառավարություն է ներկայացված «Դիլիջան» ազգային պարկից 25 տարի ժամկետով, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով 22.535 հա հողամաս ՊԵԿ-ին տրամադրելու որոշման մի նախագիծ:
Վերջինս նշեց, որ 1995-96 թթ.-ից իշխանությունները երգում են նույն երգը, թե գալիք ընտրություններն ավելի լավն են լինելու, քան նախորդները, իսկ ժողովուրդը հավատում է, սկսվում են հաշվարկները, թե ով որքան ձայն է հավաքելու, վերջում ստացվում է նույն արդյունքը:...
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի հետ:
Առևտրատնտեսական ոլորտում ևս մեր համագործակցությունը պատմական խոր արմատներ ունի: Իտալիայում հայ առևտրականների մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 6-րդ դարին: 12-14-րդ դարերում Կիլիկյան Հայաստանի և Իտալիայի տարբեր քաղաքների՝ Ճենովայի,...
Ֆրանսայի նախագահական ընտրություններու նախօրյակին, ընտրական նկատառումներե մեկնած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու խոստումները բազմակողմանի են: Ավելի ճիշդը, երկկողմանի, եթե նկատի ունենանք, որ այս հարցին վրա կեդրոնացումը կբաժնվի գործող...
Այցի ընթացքում կքննարկվեն 2012-2013 թվականների Նիդերլանդների հաշվիչ դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ նոր առաջարկները: Մասնավորապես` բարձրագույն վերահսկիչ մարմինների...
ՄԱԿ-ում արաբերենի օրվան նվիրված հայաստանյան առաջին միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, քաղաքացիական հասարակությունը, միջազգային հանրության ներկայացուցիչները, լրագրողները քննարկեցին արաբերենի օգտագործման խնդիրը:
Համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանի խոսքով՝ բյուջեի այս փոփոխությունն անհրաժեշտ էր, քանի որ, ըստ նրա, «գյուղապետի կաբինետն օրը 100 մարդ է մտնում եւ պիտի ներկայանալի տեսք ունենա»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է, որ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:
Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ նորընտիր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կադրային փոփոխություններ է իրականացնելու եւ առաջին հերթին աշխատանքից ազատելու է ԱԺ աշխատակազմի ղեկավար...
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում շարունակվում է Վանաձոր քաղաքի փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների եւ նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երևանցի Մհեր Ենոքյանը շատ է սիրում զբոսնել Աբովյան փողոցով: Բայց այդ փողոցում գործող «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանում լինել նրան դեռ չի վիճակվել: Հիմա այդ բացը կլրացվի: Ճիշտ է, ֆիզիկապես Մհերը այնտեղ հիմա էլ չի մտնի, քանի որ ցմահ պատիժ է կրում «Նուբարաշեն»...
Դեկտեմբերի 13-ին` ժամը 12.01-ին, տեղեկատվություն է ստացվել, որ լուծիչից թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Աղայան փողոցի թիվ 59/4 շենքի 28-րդ բնակարանի բնակիչ,1970 թվականին ծնված Նվեր Մալխասյանը:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 9.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Շկոդա Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել...
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մովսես գյուղում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և 70 մետր գլորվելով՝ ընկել տներից մեկի տանիքին:
Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում հանդես եկավ կարևոր ելույթով, որի ընթացքում նա ներկայացրեց Թուրքիայից Հայաստանի պահանջների բավարարման մի նոր ռազմավարություն։ Մինչ այժմ, ՀՀ կառավարությունը պահանջում էր զուտ Հայոց ցեղասպանության...
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում...
Հրդեհը մարվել է նույն օրը` ժամը 5.30-ին, մարտական 3 հաշվարկի ուժերով: Այրվել են տանիքի թիթեղյա ծածկի հեծանները:
«Մի՞թե նմանատիպ հյուրանոցային համալիր չպետք է ունենա հանրապետության երկրորդ քաղաքը»,- զարմացել է Գյուրմու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իրեն պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի շուրջ բարձրացած աղմուկին:
Ինտերնետի զարգացումը Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, սկսել է քայքայել հայկական ընտանիքները: Աշխարհի զարգացած երկրներում տարածված «սվինգ ընտանիքների» փորձը վերջին շրջանում արագ ներդրվում է Հայաստանում: Սրանք այն ընտանիքներն են, որոնք համատեղ...
Զուտ բարոյական նկարագրի, նվազագույն կրթվածության, ներկայանալի լինելու առումով թերեւս «Ժառանգության» պատգամավորներն ամենաընդունելին են, որովհետեւ Հանրապետականն ու «Բարգավաճ»-ը մեծագույն մասով պարզապես մարդկային խայտառակություններ են, որոնց...
Երկար ժամանակ մամուլում շրջող լուրերն այն մասին, թե վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում Աբովյանի քաղաքապետարանում, երեկ ի վերջո հաստատվել են: Քաղաքապետն այստեղ Կարո Գուլոյանն է՝ Գագիկ Ծառուկյանի փեսան: