Այսօր` ժամը 21-ի սահմաններում, իսկական իրարանցում էր առաջացել Երեւանի Նալբանդյան փողոցում: Պարզվում է` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը սիրում է, որ իրեն ուղեկցող 035oo01 պետհամարանիշի «Ջիպ» ավտոմեքենան «շուխուռով» անցնի փողոցները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ վարչապետի առաջարկով, կազմակերպել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում տրանսպորտի աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի խումբ գիտնականների կողմից ներկայացված առաջարկություններին...
Ինքը՝ գյուղապետը, պնդում էր, որ աշակերտուհուն ոչ բռնաբարել է, ոչ էլ նրա նկատմամբ սեռական որեւէ ոտնձգություն կատարել: Սակայն, ըստ էության, նշանակված համապատասխան փորձաքննությունները փաստել են հակառակը:
ՀՀ կառավարությունը հերթական անգամ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, հերթական անգամ նիստի քննարկման է դրել ՀՀ մի շարք օրենքների, ՀՀ միջազգային կոնվենցիաների, ՀՀ նախագահի Հրամանագրի ու ՀՀ Սահմանադրության պահանջները խախտող որոշման նախագիծ`...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է«Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Պապոյանը, ով մեղադրվում է խաբեությամբ, բնակիչների վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու...
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ:
Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձևաչափով նիստին:
Մարտի 7-ին` ժամը 16:15-ին, «Արմենիա -Մարիոթ» հյուրանոցի «Փառանձեմ» դահլիճում կհրավիրվի ասուլիս՝ նվիրված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների՝ Երևան կատարելիք այցին:
Հոգեբան, լուսանկարիչ Լիկա Բրուտյանն ԱՄՆ-ում հայտնվել է պատահական և հաստատվել: Նրա լուսանկարներում ինձ գրավեցին շարժը և բնավորությունը: Սկսեցի ուսումնասիրել նրա ձեռքի աշխատանքները` պայուսակների հավաքածուն, որոնցից յուրաքանչյուրի վրա արտատպված են...
Թեպետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 2-ին տեղեկություններ էր տրամադրել այն սուբյեկտների վերաբերյալ, ում «հողահատկացում է կատարվել Մաշտոցի պողոտայի հ. 22/1 հասցեի զբոսայգում առևտրի տաղավարներ տեղադրելու և սրճարան կառուցելու նպատակով», այդուամենայնիվ,...
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի՝ այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված խնդրանքով որպես Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ է տարածվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի...
Մեծ երգիծաբանի՝ 150 տարի առաջ արտահայտած վերոնշյալ միտքն ամեն օր Հայաստանի անպաշտպան քաղաքացիների իրավունքների նկատմամբ իրականացնում են այս իշխանությունները, հատկապես «անկախ դատարաններում ու անկախ դատավորները»:
Շաբաթ օրը լրացավ մեկ տարին, երբ Սարգիսը կերավ Աստվածաշունչը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ և Երևանի տարածքային ստորաբաժանում:
Մարտի 7-ին, 9-ին, 11-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Մարտի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում' ձյուն,...
Մարտի 2-ին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ ծառայողները նախապատրաստական փուլում կանխել են 5 ցմաh դատապարտյալի փախուստի փորձը:
Մարտի 6-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության...
Այսօր Ազգային ժողովի «Ժառագություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պաշտոնական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին' քաղաքապետարանում Աբովյան-Իսահակյան գետնանցումի խնդրով քննարկում կազմակերպելու առաջարկով:
2010 թ. համեմատ 2011 թ. ընթացքում վարչական դատարանի գործերն ավելացել են ավելի քան 43 տոկոսով այն դեպքում, երբ վարչական դատարանի դատավորների կազմը կրճատվել է 3 դատավորով:
Քիչ առաջ «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսեց իր չվերթերի սպասարկումը: Մեր ընկերության ունեցած տվյալներով՝ «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության է եկել «Ռոսնավիգացիա» կազմակերպության հետ պարտքի վերաբերյալ:
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա։
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ֆրանսիական լիցեյի հիմնադրման նախագծին:
«Մենք որևէ մեկի հետ պայքարելու խնդիր չունենք, պայքարում ենք ունենալ այն քվեների քանակությունը, որը հնարավորություն կտա հետագա 5 տարիների ընթացքում ունենալ ոչ թե քաղաքական իրավունք, այլ թե բարոյական, թե ռեալ իրավունք կառավարելու: ՀՀԿ խնդիրը իր ունեցած...
Անդրադառնալով գործարար Սիլվա Համբարձումյանին՝ Վ. Այվազյանը նշեց, որ եթե գործարարն իրեն մեղադրում է պարտք լինելու մեջ, ապա թող նշի հանքավայրի անունն ու տարեթիվը: Այնուհետև ամեն ինչ պարզ կլինի:
ՀՀ նախագահի հրամանագրով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ի երեկոյան հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախագահը կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի...
Մարտի 7-ից 11-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 16 զբոսաշրջային ընկերության հետ համատեղ, Հայաստանը ներկայացնելու է Գերմանիայում կայանալիք «ITB’ 2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Թեղուտի հանքավայրին վերաբերող նյութերի ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ թե Նախագիծ կազմողները, թե դրան դրական եզրակացություն տվողները, թե խնդրին վերաբերող Կառավարության որոշում կայացնողները անտեսել են բնության-ժողովրդի- պետության...
Տվյալ դեպքում ակնհայտորեն խախտվել են արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Հավատացնում եմ Ձեզ, որ քր.գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների և հնարավոր խոշտանգումների...
Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզում՝ Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզում՝ Վերին Բազմաբերդ, Մեծաձոր, Թթուջուր, Նիգավան, Լուսագյուղ,...
Մարտի 5-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 45-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է սուրճի բաժակ՝ 25-30 մլգ դեղնավուն, սուր հոտով նյութի պարունակությամբ:
Այսօր՝ առավոտյան, «Արմավիա» ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը՝ ուղևորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի (ՎՊ) կատարած բացահայտումների միջոցով վերջերս հայտնի դարձավ, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2009-2010թթ. ինչպես է կատարել անտառպահպանական ծառայությունները:
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի աշակերտները փետրվարի 29-ից դպրոց չեն հաճախում: Հիշեցնենք, որ ծնողները բոյկոտել են և երեխաներին թույլ չեն տալիս 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող դպրոց հաճախել:
Մարտի 5-ին «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղից տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Լոռու մարզի Սարահարթ գյուղի մոտակայքում ընկել է բարձրավոլտ մետաղական էլեկտրասյուն, որի պատճառով հոսանքազրկվել է 15 համայնք:
Մարտի 5-ին ոստիկանության Երևանի վարչության հերթապահ մաս էր զանգահարել Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող բենզալիցքավորման կայանի լիցքավորողն ու հայտնել, որ անհայտ անձինք հարձակվել են իր վրա և ծեծել:
Մարտի 13-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի թիվ 2 դահլիճում բացվելու է «Կյանքի խոսք» աղանդավոր կազմակերպությունը ընդդեմ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության «Իրավունք»...
Նրանք մարտի 3-ի գիշերը, Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում գտնվող արտադրամասի դռան փականը կոտրելով և դուռը ծռելով, մտել են արտադրամաս, ապամոնտաժել էլեկտրալազերային մետաղահատ հաստոցներն ու դրանցում եղած պղնձյա փաթույթները հանձնել Երևանի գունավոր մետաղների...
Պատճառն ինչն է, եթե ոչ կոռուպցիան
«Հրապարակին» հասած տեղեկություններով՝ Արա Բաբլոյանը, օգտվելով քաղծառայողների պարտադիր առողջական ապահովագրության օրենքից, մարզպետարաններին ստիպում է առողջական ապահովագրության պայմանագրեր կնքել իր ընկերության հետ:
Ինչ վերաբերում է վարչապետի «անձնական ակնառու ավանդին», ապա իրականում այն այնքան էլ ակնառու չէ: Սյունիքի մարզում, փառք Աստծո, դեռ ժողովուրդ կա, ոչ բոլորն են սովից կոտորվում, հետևաբար՝ Տիգրան Սարգսյանն այնքան էլ եռանդով չի զբաղվել մարզի զարգացմամբ:
Հայ Առաքելական եկեղեցու ՌԴ թեմը, որի առաջնորդն, ինչպես հայտնի է, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն է, վերը նշված միջոցառման, ոչ ավել, ոչ պակաս, հովանավորն է, ինչի արդյունքում էլ մեր եկեղեցու անունն ու խորհրդանիշը...
Այս հարցադրմանն անդրադառնալով՝ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, թե մնում է իր այն կարծիքին, որ «Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկին՝ ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի քաղաքական ուժերից և ազդեցության...
Զարմանալի է, երբ առաստաղի ճնշող խորամանկությունը սահմանափակված է քաղաքի առաստաղով. ճանապարհները, երբ անանցանելի են, ելքեր փնտրելու փոխարեն քչերն են հակված գարնան սպասելու: