Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները։
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկատվական շտաբում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ հայտնեց, որ պատերազմին սպասելու առումով մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և ընդհանուր առմամբ ղեկավարների վերջին ամիսներին:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Պաշտոնական Տալլինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կնախաձեռնի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ։ Այդ մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն։
Այն, ինչ մենք լսում ենք Ադրբեջանի կողմից, պատերազմի ընտրությունն է:
Ճշտված տեղեկություններով գրոհայինների շարքում կա 81 զոհ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ճեպազրույց է տալիս, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
Պաշտոնական Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցային գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ:
Նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակի և սպասվող առաջիկա զարգացումների հետ կապված հարցեր, նախագահի կողմից պատասխանատուներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
Այն տեղեկությունը, թե իբր Ադրբեջանը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը նույնպես չի համապատասխանում:
Ճշտված տեղեկություններով հակառակորդն ունի զգալի կորուստներ, մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակ զրահատեխնիկա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի նետ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է վերջին տվյալները՝ Արցախում ընթացող մարտական գործողություններից:
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
«Այս պատերազմը հաղթելուց հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարեւոր գործին»:
Ադրբեջանի ողջ տարածքում սեպտեմբերի 27-ի լույս 28-ի կեսգիշերից կհայտարարվի ռազմական դրություն։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ալիևը ստորագրել է համապատասխան հրամանը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ռազմական տեխնիկայի հերթական խոցման կադրերը:
Միրզոյանի խոսքով` ապրելու իրավունք ունենալու համար կռվել է հարկավոր և հայրենիքը պաշտպանել` այդ կերպ երկարատև խաղաղություն պարտադրել թշնամուն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հանրապետության ամբողջ տարածքում կան վնասված ենթակառուցվածքների և բնակելի տներ, այդ թվում՝ ճանապարհներ, էլեկտրագծեր, գազի և ջրի խողոկաներ և այլն:
Մենք պիտի ապրենք ու լուծենք այս հարցը ու չթողնենք մեր երեխաներին:
Տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը ներկայացրեց իրավիճակը Արցախում։
Ադրբեջանի ԱԹՍ ի խոցումը Ստեփանակերտի երկնքում։
ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի ասուլիսը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ստեղծված իրավիճակում Հայաստանը չի պատրաստվում արդյոք ճանաչել Արցախի անկախությունը:
Հայտնում է Շուշան Ստեփանյանը՝ հղում անելով ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանին։
«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել ու չի լինելու…
Նա նշում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է «Սմերչ», «Քասիրգա», «Պոլոնեզ» և այլն։
Միաժամանակ մեր քաղաքացիներին խնդրում ենք զերծ մնալ կասկածելի հեռախոսազանգերին, հաղորդագրություններին և հարցումներին արձագանքելու դրսևորումներից:
Կառավարությունը խորհրդարանին է ներկայացնում ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները և հայտարարված զորահավաքի վերաբերյալ մանրամասներ:
Այդ մասին «Հետք»-ին հայտնել է ադրբեջանցի վտարանդի գործընկերներից մեկը։ Վերջինիս խոսքերով այս պահին սահմանամերձ բնակավայրից մարդիկ շարժվում են դեպի երկրի խորքերը։
Գործողության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը։
Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել բարձրագույն աստիճանի կարգապահություն եւ բարձր քաղաքացիական գիտակցություն: Եւ մենք կհաղթենք:
Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ կորուստներ, այդ թվում՝ 4 ուղղաթիռ, շուրջ 10 հետևակի մարտական մեքենա, տանկ, հարվածային անօդաչու թռչող սարքեր և հետախուզական անօդաչու թռչող սարքեր։
Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումները Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին հայկական և ադրբեջանական կողմերին կոչ է արել պահպանել խաղաղություն։ Այդ մասին նա գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում։
Սեպետմբերի 27-ին արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված լայնածավալ հարձակման և դրան հաջորդող մարտական գործողությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։
Ուկրաինայի ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել դադարեցնել դիմակայությունը և վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այդ մասին նշված է ուկրաինական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։
Երկու հովվապետերը աղոթք բարձրացրեցին խաղաղության վերականգնման համար։
Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին ռազմական գործողություններով պայմանավորված միասնականության կոչեր են հնչեցնում։
Այդ մասին կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հայտարարել է կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ՝ հավատացյալներին դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերի (ներառյալ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի քաղաքները):
«Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել
Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանն» իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և քաղաքացիները, ովքեր փաստացի բնակվում են Արցախի մի շարք քաղաքներում, սակայն գրանցված են Մարտունիում, վերադառնում են քաղաք, որպեսզի մասնակցեն զորահավաքին։
ՊԲ կորուստները ճշտվում են:
Մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել, առողջություն Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկին։
Համանախագահները նաև կոչ են արել կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կայունացնելու իրավիճակը և նշել, որ հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակը այլընտրանք չունի։
Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում խաղաղ է, կրակոցներ չեն եղել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց համայնքապետ Կարեն Աբազյանը
Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: Կառավարությունն էլ չի կարող դնել իր վստահության հարցը:
Արցախում կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողությունները և վերադառնան բանակցությունների։ Այդ մասին սեպտեմբերի 27-ին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը։
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ կողմերին կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմին։
Հակառակորդը զգալի տեղերում հետ է շպրտվել` զգալի կորուստներ կրելով:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն արցախցիների ազատության և անկախության իրավունքների
Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին:
ՊԲ-ն ոչնչացնում է Ադրբեջանի զինտեխնիկան։
Արծրուն Հովհաննիսյանի և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Միասնության շնորհիվ են կերտվել մեր պատմության բոլոր հաղթանակները: Վստահ եմ, որ այս վճռական պահին մենք միասնաբար, պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող մարտական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը։
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ևս մեկ տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերը խոցել ադրբեջանական ռազմական տեխնիկան։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կքննարկի ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք հայտարարելու հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հրետակոծության արդյունքում մայրաքաղաք Ստեփանակերտում վնասվել են մի շարք տներ, բնակելի շենքներ և փողոցում կայանված ավտոմեքենաներ։
Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել և հայտարարել ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:
«Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են»,- հայտնում է Արցախի ՊՆ-ն:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի շփման գծի ողջ երկայնքով սկսած հարձակման վերաբերյալ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել
Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։
Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արցախի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել։
«Մանրամասները՝ ավելի ուշ»,- թվիթերյան իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը։
Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հղում անելով Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին։
Բնակչությանը կոչ է արվում պահպանել հանգստություն, մնալ թաքստոցներում։
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել»,
Գիտես ինչ, Հայաստան, քեզ հետ մենք այնքան երկար ենք ապրել, որ մեր ծիծաղն ու լացը դարձել է մոր-մանկան փոխհարաբերություն,