Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները:
Մեր մարտավարությունը լինելու է հակառակորդին զինտեխնիկական և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչպես ունեցել ենք 1992-1994 թվականներին։
Տաթև Մալխասյանն առավոտից եկել է զինկոմիսարիատ՝ իմանալու կարո՞ղ է մեկնել Արցախ և օգտակար լինել՝ ինչով կարող է։
Արտգործնախարարության հետ բանակցություններից հետո սահմանապահները թույլատրել են անցկացնել միայն սննդով ու դեղորայքով բարձված բեռնատարները, իսկ անվադողերով բեռնված մեքենաները հետ են վերադարձրել:
Երևանի տարբեր հատվածներում շարունակվում է պարենի, հագուստի և այլ առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրումը՝ Արցախ ուղարկելու համար։
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը
Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Ջավախքցիները փորձում են անվադողեր և սնունդ փոխանցել Արցախին, սակայն վրացի իրավապահները նրանց հավաքած հումանիտար օգնությունը թույլ չեն տալիս հասցնել սահման և փոխանցել հայկական կողմին:
Նա տեղեկացրեց, որ այսօր խոսել են Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, որը պատրաստակամություն է հայտնել գալ Արցախ՝ գոտեպնդելու ժողովրդին և օրհնելու զինվորականներին։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը շփման գծում ընթացող մարտերի վերաբերյալ հերթական հայտարարությունն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը
Այդ մասին նշվում է սեպտեմբերի 28-ին ԵԽԽՎ Հայաստանի գծով համազեկուցողներ, շվեդ Բորիանա Օբերգի ու ֆինն Կիմմո Կիլյունենի, ինչպես նաև Ադրբեջանի գծով ավստրիացի համազեկուցող Շտեֆան Շեննահի և բրիտանացի Ռոջեր Գեյլի համատեղ հայտարարության մեջ։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Հայաստանի զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի լուսանկարները: Խոցված ԱԹՍ-ն ընկել է Արցախի Սպիտակաշեն գյուղում:
Գարեգինը ժպիտը դեմքին ասում է, որ այլ տարբերակ լինել չէր կարող, չգնալու տարբերակը իր համար բացառված է։ «Մի հատ շուտ գործ կա, գնանք վերջացնենք, գանք»,֊ասում է նա։
Սննդամթերքի պահեստ, պատասխանատու՝ Արմեն Տոնոյան, հեռ.՝ +347 93 20 96 96:
Պատերազմի այսպիսի շարունակության դեպքում Արցախի Ազգային ժողովը գտնում է, որ Հայաստանի Ազգային ժողովում պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարցը։
Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%։
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ասուլիսը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր մտահոգությունն է հայտնել սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների վերաբերյալ։ Այդ մասին նշվում է ՀԱՊԿ պաշտոնական կայք էջում։
Մենք ուժեղ ենք, քան երբևիցե, քանի որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը»,-նշեց Արթուր Սարգսյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։
Հայկական կողմը խոցել է ադրբեջանական զինտեխնիկա։
ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորորդում է քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի:
Դրանում ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով:
Ավիաընկերությունը թռիչքների չեղարկումը պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկի սրմամբ։
Ցուցաբերել քաղաքացիական ինքնագիտակցություն և թույլ չտալ հարկային իրավախախտումներ, հայտարարագրել իրացման իրական շրջանառությունները, ինչպես նաև թույլ չտալ այլոց կողմից հարկային իրավախախտումներ իրականացնելը:
Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող հետևողական աշխատանքները՝ պատերազմական իրավիճակում բուժօգնությունը բարձր մակարդակով կազմակերպելու առումով:
Աննա Նաղդալյանի խոսքով՝ միջազգային հանրությունը անվերապահորեն աջակցում է խաղաղության հաստատմանը և դատապարտում է տարածաշրջանում ուժի կիրառումը:
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ բնակավայրը լքած արցախցիներին իրենց տներում ընդունելու պատրաստակամություն հայտնելու մասին գրառումներ անելուց։
Հրետակոծվել են հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, հատկապես՝ Մարտակերն ու հարակից բնակավայրերը։
«Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է»,- գրել է Շուշան Ստեփանյանը:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի է ունենում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի և Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:
Հայաստանյան օպերատորների բաժանորդների կողմից իրականացվող զանգերի աննախադեպ ծավալը Ղարաբաղ Տելեկոմի մեծագույն ջանքերի շնորհիվ է սպասարկվում, սակայն գերծանրաբեռնվածության պայմաններում այս հնարավորությունը ևս վտանգված է։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր հանդիպել է կամավորականներին:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսած մարտական գործողությունների ընթացքում հարվածի տակ ընկավ նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Ժամեր շարունակ մայրաքաղաքը հրետակոծվում էր:
Հիմնական հավաքվում է չփչացող սնունդ, ծխախոտ, հիգենիայի պարագաներ, դեղորայք, երեխաների հագուստ։
Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և շփման գծի ողջ երկայնքով, մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ արձակելու փաստերով
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր բացման խոսքով հանդես է եկել առցանց անցկացվող կիբերանվտանգության միջազգային խոշոր CYBERSEC2020 համաժողովին, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ:
Արյունաբանական կենտրոնի շուրջբոլորը բազմաթիվ մարդիկ կան հավաքված, տարբեր սեռի և տարիքի, բոլորը ցանկանում են արյուն հանձնել, սակայն ոչ բոլորին է հաջողվում, քանի որ մեծ հերթեր են:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը:
Արցախում, ինչպես նախօրեին, այնպես էլ՝ այս պահին կապի խնդիր կա։ Համակարգը գերծանրաբեռնված է աշխատում։ «Հետքի» հետ զրույցում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ մամուլի խոսնակ Արթուր Գրիգորյանը հավաստիացրեց, որ արվում է հնարավորը բջջային և ինտերնետ կապի խոչընդոտները
Առավոտյան Պաշտպանության բանակը հաջողություններ է արձանագրել Ասկերան-Մարտունի հատման շրջանում:
Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար:
Հավաքվածները ճանապարհ են տալիս: Բոլորի դեմքը մտահոգ, հայացքները` հեռախոսներին: Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն է: Սահմանային իրավիճակն է ներկայացնում, ու սենյակի տարբեր հատվածներից ասուլիսից հատվածներ են լսվում:
Որեւէ երրորդ անձ լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցով բանակցելու, դա կատարյալ անհեթեթություն է:
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողների անունները․
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Մարտակերտ քաղաքը և շրջակա բնակավայրերը շարունակում են մնալ հարվածի տակ։ Նա նաև տարածել է Մարտակերտի վրայով թռչող անօդաչու թռչող սարքեր պատկերող տեսանյ
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը մերժել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շփման գծի մոնիտորինգ անցկացնելու խնդրանքը,
ԱԺ դատապարտող հայտարարությունն Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ։
Պաշտպանության նախարարությունը տարածել է ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումներն արձանագրող տեսանյութ։
Հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով և ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգ
Վարդենիսում ոչնչացված անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։
Մենք պետք է վերջակետ դնենք այս անդադար շրջապտույտին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պետական մարմինները ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց նման կարիք այս պահին չկա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ը և հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ հիմք ընդունելով ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը՝ Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով։
Հայաստանի բանկերի միությունը հայտնում է, որ ՀՀ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը և ունեն անհրաժեշտ հնարավորություններ՝ սպասարկելու իրենց հաճախորդներին։
Արծրուն Հովհաննիսյան․ «Ունենք 200 վիրավոր, 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ»
Արցախի գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին համալրել թափուր աշխատատեղերը հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում։
ԱՄՆ իշխանություններն ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին և կտեսնեն՝ արդյոք կարող են կանգնեցնել հակամարտության սրումը։ Այդ մասին Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք, կատարվել է 1935 թեստավորում։ Մահացել է 6 քաղաքացի։ Առողջացել է 52 քաղաքացի։
Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում:
Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գրիշա Հ․, ծնված 1944 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր Արեգա Հ․-ն (ծնված 1951 թ.) տեղում մահացել են։
Խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում
Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը (ուղիղ)
Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Հայաստանը պահանջում է պարտադրել Ադրբեջանին` դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծում
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատ
Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում
Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։
Ամենից անհանգստացնող հանգամանքը նոր գործոնի՝ Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է:
Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին ուժերի մասնակցությունը բռնության աճին չափազանց անօգուտ է և միայն կարող է խորացնել տարածաշրջանային լարվածությունը։
Դավիթ Տոնոյանը տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպմա, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ։
Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ադրբեջանական զինված ուժերի կորուստները։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է Հովհաննիսյանը:
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է ևս 15 զինծառայող։
Ըստ նախարարի՝ ներկայացուցիչները համակարգում են աշխատանքները սփյուռքի կառույցների հետ, որոնք ցանկանում են օգնել Արցախին, Արցախի ժողովրդին, աշխատանքերը համակրգցում են իրենց ներկայացուցիչները։
Կենտրոնը խնդրում է քաղաքացիներին մոտենալ անձնագրով և մինչ ներկայանալը ծանոթանալ դոնորության հակացուցումներին։