Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ» լրատվամիջոցի։ Քաղաքապետը չի վճարել 150 000 դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է։
Քրեակատարողական ծառայությունից չեն հերքում, որ տեղ չունենալու պատճառով «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր չեն ընդունում:
Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ:
Դատարանը փաստել է, որ «միջին վիճակագրական յուրաքանչյուր անդամ» նույնպես չի ընկալի, որ ոստիկանության պետի արտահայտությունն ուղղված է ինչ-որ մեկին:
Որոշումը սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։
«Նույնիսկ հոդվածի հրապարակումից հետո ոչ Տիգրան Ավինյանը, ոչ նրա մերձավորները հերքման, պատասխան հրապարակելու պահանջով չեն դիմել մեզ»,-ասում է Անի Գրիգորյանը և հավելում, որ դատարանով հարցեր պարզելը ճնշում է լրատվամիջոցների վրա:
Նշենք, որ նշված դատավորների լիազորությունները 2021թ․ հուլիսի 21-ից կասեցված են։
Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Արաիկ Եսայանը «Հետքին» հայտնել է, որ նշված կարգավորումների ընդունումը միջազգային պահանջ չէ, չնայած որ նման կարգավորումներ գործում են նաև այլ երկրներում:
Ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է վճարել 26 000 եվրո փոխհատուցում, որից 24 000 եվրոն՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրոն՝ դատական ծախսերի համար:
Այսպիսով, կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը սահմանելու, վերհանելու, գնահատելու և կառավարելու լիազորությունը վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Օրենքը նախատեսում է վարչական տուգանք, եթե պաշտոնյան շահերի բախման իրավիճակներում այդ մասին տեղեկություն չի փոխանցում վերադասին կամ դրա բացակայությամ դեպքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Անի Հարությունյանը ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է: Նրա ամուսինը՝ Տիգրան Փոլադյանը, Սնանկության դատարանի դատավոր է։ Նրա նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել։
Միայն Երևան քաղաքի դեպքում է, որ վարչական ղեկավարները հայտարարագրեր են ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Գայ գուղում 2024թ. 145,5 հա հողատարածք չի մշակվել ոռոգման ցանցի բացակայության պատճառով:
Այս դեպքում երկու պաշտոնյայի ստացած նվերներից միայն Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ստացած նվերն է համարվում պետական սեփականություն:
Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է գրել օրեր առաջ՝ նոյեմբերի 27-ին, և 2 օր անց՝ նոյեմբերի 29-ին, նրա լիազորությունները դադարեցվել են:
Արդարադատության նախարարությունը 172,8 մլն դրամ է վճարել «Հարմոնիա» ընկերությանը մի ծրագրի համար, որը չի գործում։ Սնանկության էլեկտրոնային հարթակ կարող եք այցելել՝ մուտք գործելով e-bankruptcy.am կայք։ Սակայն կայքը դատարկ է։
պայմանագիրը կնքելուց մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 22-ին ընկերությունից Մեծամորի համայնքապետարան գրություն է ուղարկվել, որ ընկերությունն ի վիճակի չէ իրականացնել պայմանագրով սահմանված պարտավորությունները
Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը Կոմիտեից ստացել է թանկարժեք ժամացույց, որի արժեքը 172 հազ. դրամ է:
Ստացվում է, որ ժամկետի ավարտից մոտ 2 ամիս առաջ դեռ հաշվառված չի եղել 797 ինքնակամ կառույց, ինչը ինքնակամ շինությունների կեսից ավելին է։
Նշենք, որ «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ն նույն «Սանդինգ մայնինգ» ընկերությունն է: Անունը փոխել է 2023թ. նոյեմբերին:
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) վերջին 5 տարվա ընթացքում գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու կամ դատավարական ժամկետները չպահպանելու հիմքով կարգապահական պատասխանատվության է ենթարկել 14 դատավորի:
Տուժող կողմը կանգնել է փաստի առաջ՝ դատախազությունը կամ մեղադրական եզրակացությամբ այսօր գործը պիտի ուղարկի դատարան, կամ պիտի վթարի մասնակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ ժամկետների անցման հիմքով:
Հանձնաժողովն արձանագրել է, որ ոստիկանության պետի խոսքն ուղղված է եղել ոչ թե կոնկրետ անձի, այլ հավաքի մասնակիցներին՝ առանց հստակեցման: Սակայն, այդ վարքագիծը ևս անթույլատրելի է:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վիլյամ Սարոյանի հիմնադրամի ղեկավարից ստացել է նվեր՝ Սարոյանի կողմից նկարված գրաֆիկական աշխատանք և նրան նվիրված նամականիշ, որի արժեքը կազմել է 1500-2000 ԱՄՆ դոլար։
Ստացվում է, որ հանրության մի ստվար զանգված դեմ էր նախագծին, սակայն այն ընդունվեց՝ անտեսելով առաջարկներն ու կարծիքները:
Արդեն երկու տարի է Էջմիածնի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը դատարաններում պայքարում է, որպեսզի անվավեր ճանաչվի մշակույթի պալատի գործող տնօրենի հետ կնքված պայմանագիրը, քանի որ նա չի ունեցել համապատասխան մասնագիտական ստաժ։
Հովհաննես Սահակյանից բացի դատախազություն են հրավիրվել նաև ծնողները՝ Միշա Սահակյանն ու Նորա Մանուկյանը և կինը՝ Ռուզաննա Գրիգորյանը:
Առողջապահական համակարգի անխափան գործունեության երաշխավորման հարցում չի ապահովվել նպատակային արդյունավետություն։
Գագիկ Ղազինյանը ԵՊՀ իրավագիտության դեկան է եղել 1996-2024 թվականներին։ Ֆակուլտետը նոր դեկան է ընտրել 2024թ․ ապրիլի 3-ին։
Թե ինչ գույք է ցանկանում դատախազությունը բռնագանձել նախկին բարձրաստիճան պաշտոնյայից, դեռ հայտնի չէ:
ՆԳՆ գլխավոր քարտուղարի կողմից տրվել է հանձնարարական պարեկային նշանակության ավտոտրանսպորտային միջոցների երթուղային թերթիկները սահմանված կարգով լրացնելու ուղղությամբ։
Հարկ է նշել, որ Դավիթ Հարությունյանը եզակի դատավորներից էր, որ բարձրաձայնում էր ԲԴԽ-ի գործունեության, որոշումների, դատական համակարգում իրականացվող գործընթացների մասին։
Քրեական վարույթ նախաձեռնվել է այն հիմնավորմամբ, որ ամրոցին հարակից հողամասն օտարման ենթակա չի եղել, սակայն տարբեր կեղծիքներով այն օտարվել է։
«Արթուն» ԲԲԸ-ն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ․ հուլիսի վճռով սնանկ է ճանաչվել: Ներկայացուցիչները պնդում են, որ ընկերության գույքը վաճառվել է էժան գնով՝ չգույքագրելով ու չգնահատելով ամբողջ ծավալով:
Նշենք, որ այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի հրապարակում, թե նրանցից ինչ գույք է ցանկանում բռնագանձել:
Դավիթ Հարությունյանի լիազորություները ևս դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ԲԴԽ հասցեին քննադատական խոսքի համար։ Պատճառաբանվել է, թե դատավորը հեղինակազրկել է դատական իշխանությունը:
Արձանագրվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում, և Հայաստանին պարտավորեցվել է վճարել 6100 եվրո:
Նշենք, որ գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին: Առաջին դատական նիստը նշանակվել է 2025թ. մարտի 13-ին:
Բոլոր այն դեպքերում, երբ զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակային հարթակում հերքելու և դրանք հեռացնելու պահանջ ներկայացնելն անհնար է, հանգեցնում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտմանը։
Առայժմ անհասկանալի է, թե ինչպես է նվազել դատարան մուտք եղած գործերի թիվը։ Դատական իշխանությունն այս հարցին չի պատասխանում:
Էդվարդ Ափոյանից հետաքրքրվեցինք՝ Դ. Գասպարյանի շահերը դատարանում պաշտպանում է որպես ավագանու անդա՞մ, թե՞ փաստաբան, վերջինս նշեց՝ որպես փաստաբան։
Նշենք, որ այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հրապարակում այն գույքի ցանկը, որը ենթադրաբար ենթակա է բռնագանձման, քանի որ ունի ապօրինի ծագում:
Վարչության ձևավորումից ի վեր նախաձեռնվել է 540 ուսումնասիրություն, սակայն դատարան ներկայացվել է 112 հայցադիմում։
Արդեն երկու տարի է` ավտոճանապարհներին կշռում են բեռնատար ավտոմեքենաները, որ դրանք գերբեռնված չլինեն ու չվնասեն ճանապարհները: 3 շարժական կշեռք կա, սակայն այս պահին երկուսն անսարք են, մեկն է գործում: Հայաստանում մասնագետ չկա, որ վերանորոգի կշեռքները։
Սահմանադրության պահանջն է, որ մինչև միջազգային պայմանագրի վավերացումը Սահմանադրական դատարանը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը:
Վաղարշապատի բժշկական կենտրոնի ցանկապատի դռանը փակցված ցուցանակը հուշում է, որ ԲԿ-ի վերակառուցման աշխատանքները պետք է ավարտված լինեին: Սակայն 2 տարի անց, ոչ միայն շինաշխատանքներ չեն կատարվել, այլև քանդվել է եղած մասնաշենքը:
Եթե նախորդ ուսումնական տարվա ընթացքում մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններ է այցելել 36 255 աշակերտ, ապա այս տարի՝ 37 581 աշակերտ:
Դատախազությունը տեղեկատվություն չի տրամադրում, թե ինչ է ցանկանում բռնագանձել: Չի հրապարակվում ոչ բռնագանձման գույքերի ցանկը, ոչ գումարի չափը, ոչ էլ դրան վերաբերող այլ տեղեկություններ: