ՏԿԵՆ-ի ներկայացրած հիմնավորումներում՝ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կնվազի Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի, Արգիշտի-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց պողոտա խաչմերուկների ծանրաբեռնվածությունը։
Դատարանի այն մոտեցումը, թե գրության ձևաթղթի վրա լրատվամիջոցի անվան նշումը «որևէ իրավական նշանակություն չունի», փաստացի անտեսում է լրատվական գործունեություն իրականացնողի շահը:
«Հետք»-ի աղբյուրը հայտնում է, որ քրեական վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը։
Դեռևս 2012թ.-ին Երևանի արդեն փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր արել Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` կոչ անելով մեղավորներ չփնտրել:
Մահվան ամենաշատ դեպքերն արձանագրվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 9 (2024թ.՝ 5): Մահվան մեկ դեպք արձանագրվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, «Աբովյան», «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Վանաձոր» ՔԿՀ-ներում մահվան դեպքեր չեն գրացվել:
Նախագծով առաջարկվում է, որ դատարանը կայացնի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում՝ դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված իրական վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն:
Տեղեկություններ կան, որ վերը նշված անձինք ուղղորդել են ընտրողներին, որպեսզի իրենց օգտին քվեարկեն: Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել Վաղարշապատում և ձերբակալել 6 անձի, որոնց թիվը կարող է ավելանալ:
Որոշման նախագծում նշվում է, որ անհնար է իրագործել ծրագիրն առանց տվյալ տարածքների օտարման, քանի որ դրանք գտնվում են կառուցվող ճանապարհահատվածի և հաղորդակցուղիների սահմաններում:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության ծառայողների առողջական վիճակի համապատասխանության գնահատումը՝ առավել օբյեկտիվ բժշկական չափորոշիչներով, ինչպես նաև չափորոշիչները կհամապատասխանեցվեն միջազգային բժշկական ստանդարտներին:
Ռոբերտ Քոչարյանը զարմացել է, որ լրագրողն Ալեն Սիմոնյանի ասածները լուրջ է ընդունել՝ եզրակացություններ անելու համար, քանի որ նա «ինչ ասես դուրս է տալիս»։ Ըստ Քոչարյանի՝ իր նախագահության տարիներին բանակն այն վիճակում է եղել, որ Ադրբեջանը չի հարձակվել։
Ստեփան Ասատրյանը պահանջում է անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու մասին եւ վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում:
Փաստաբան Արմինե Ֆանյանի խոսքով, փաստաբանները տևական ժամանակ բարձրաձայնում են կալանք խափանման միջոցի կիրառման աննախադեպ աճի մասին, սակայն պատկան մարմինները դա պայմանավորում են հանցավորության աճով:
Հանցավոր կազմակերպության անդամները ստեղծել են բարձր տոկոսով եկամուտ ապահովող ներդրումային կայքեր, հարթակներ, գոյություն չունեցող ընկերությունների կայքեր։ Ապա մարդկանց ուղղորդել են տարբեր գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քիչ առաջ որոշեց 2 ամսով երկարացնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը։
Շուտով կլրանա 3 տարին, երբ Արմեն Գրիգորյանն ու կինը նոր կառուցվող շենքում բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման ու գրավի պայմանագիր են կնքել կառուցապատողի ու բանկի հետ: Արդեն 1,5 տարի է՝ դատական քաշքշուկների մեջ են:
Խնամատար ընտանիքում խնամքը տրամադրվելու է այն տարեց, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող գույք և չունեն աշխատունակ չափահաս զավակներ:
2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցված է ՄԻԱՎ-ի 6625, ՁԻԱՀ-ի՝ 2972 դեպք: Հայաստանում գտնվող օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի 490 դեպք, ՁԻԱՀ-ի՝ 122:
5 մլն դրամի չափով պայմանագիրը լուծելու մասին որոշումը ևս դատական վեճի առարկա է դարձել, ընկերությունը դիմել է դատարան:
Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը 2026թ. փետրվարի 16-19-ին Ավստրիայում հրավիրել էր Եպիսկոպոսաց ժողով։ Իշխանական ճամբարից հնչում էին հայտարարություններ՝ այդ ժողովը կանխելու մասին։
Վարչական դատարաններում քննվող 434 գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2027 թվականին։ Սա նշանակում է, որ դատարան դիմած անձինք պետք է սպասեն առնազն 1-1,5 տարի, որպեսզի դատական նիստը կայանա։
«Նարեկ Նալբանդյանը տարբեր առիթներով նշել է, որ դեռևս ուսանողական տարիներից ընկերական հարաբերություն ունի Արգամ Աբրահամյանի հետ, ինչից ելնելով՝ պատրաստակամություն է հայտնել օգնելու և վճարել է Աբրահամյանի գրավի գումարը»,- ասաց փաստաբան Կարեն Տոնոյանը։
Ըստ դատական ակտի, չպետք է խոչընդոտվեր Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Ըստ քրեական գործի՝ մյուս մեղադրյալին՝ Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին ռազմական գործողություններին մասնակցելու առաջարկությունն արել է Սիրիայի Արաբական Հանրապետության Իդլեբ նահանգի Ջըսըր ալ-Շղուր քաղաքի Սահան գյուղի բնակիչ։
Նախատեսվում է չօգտագործվող հողերի վերաբերյալ տվյալներն արտացոլել ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի գնահատմամբ՝ իշխանությունների կողմից Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին միջամտությունը խախտում է կրոնական համայնքի ինքնավարության իրավունքը, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ։
Սնանկության համակարգը չի գործում, Վարչական էլեկտրոնային դատարանը լրացուցիչ գումարների հատկացմամբ միայն կարողացան գործարկել, այժմ էլ նույն ճակատագրին են արժանանում կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի փոփոխությունները։
Հայցերից մեկով Եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հետ վերադարձնել Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ Եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դատավորի համար կարևոր է առնվազն հոգեկան հիվանդություն ունեցող անձի հետ կարճ հանդիպում ունենալը և նախընտրելի է նրան հարցեր ուղղելը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի նշանակմանը հաջորդած` աշխատանքից ազատումների գործերը դատարաններում «փլվում են». հրամաններում կոնկրետ փաստական հիմքեր չկան։
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ 2026թ. հունվարի 19-ին, մասնակի բավարարել է Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի պաշտպանների բողոքը և կալանք խափանման միջոցը փոփոխել ու կիրառել է տնային կալանք՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։
2021թ. Պտղնի համայնքում անցկացված 1.443 հա հողամասի աճուրդը տարիներ անց դարձել է դատական վեճի առարկա։ Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է անվավեր ճանաչել աճուրդը և հաջորդած գործարքները։
Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրության։ Դատախազություն են հրավիրվում գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար։
14 ժամ տևած դատական դռնփակ նիստից հետո դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
Ըստ մեղադրանքի՝ Հայաստանի իրավական ակտերով և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացրել են իրենց ենթադրյալ իրավունքները` ԼՂՀ-ից ՀՀ տեղափոխված, իրենց սեփականությունը չհանդիսացող մի շարք բեռնաուղևորատար ավտոմեքենաներ անհիմն օտարել են։
Սա նշանակում է, որ Սամվել Կարապետյանը 17 օր տնային կալանքի տակ մնալուց հետո պետք է վերադառնա քրեակատարողական հիմնարկ։
Եպիսկոպոսը պահանջում է նաև, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն թողնի գահը։
Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների լվացման մեջ:
«Հետքը» գրավոր հարցումով Կառավարությունից ստացել է Վարչապետի աշխատակազմի, վարչապետի եւ փոխվարչապետների՝ 2021-2025թթ. ստացած պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվություն:
Հրապարակված տեղեկատվությունը հերքելուց բացի, թե´ ԱՆԻՖ-ը, թե´ Տիգրան Ավինյանը լրատվամիջոցից պահանջել էին 6-ական միլիոն դրամի փոխհատուցում:
«Հայտարարում եմ անժամկետ հացադուլ այս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով: Հենց այս պահից հայտարարում եմ անժամկետ հացադուլ»,-դատարանի դահլիճում հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:
2023-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 1 տոննա «Կոկաինի» գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ՍՊԸ-ի ներմուծումների և գնման բաժնի պետի նկատմամբ։ Ընկերությունը փոխկապակցված է Միհրան Պողոսյանի հետ:
Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) 2022թ․ հոկտեմբերին որոշել էր երկու ձյունագնաց ավտոմեքենա ձեռք բերել: Սակայն, նախարարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը, և վեճն արդեն 3 տարի է՝ տեղափոխվել է դատարաններ:
Դատախազություն են հրավիրվել նաև Կարեն Ավագյանի կինը՝ Լուսինե Դարբինյանը, մայրը՝ Լիլյա Զաքարյանը և եղբայրը՝ Արթուր Ավագյանը, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոծում:
ՀԷՑ-ը պարտավորվել է վճարել ապրանքի գնի 50 տոկոսը որպես կանխավճար, սակայն 210 մլն դրամից վճարվել է միայն 100 մլն դրամը, իսկ մնացած մասն այդպես էլ չի վճարվել:
Եթե ծնողներից մեկը դատական ակտով պարտավորվել է ապահովել իր մոտ ապրող երեխայի տեսակցությունը մյուս ծնողի հետ, ապա կարող է սահմանափակվել պարտապան ծնողի ելքի իրավունքը, քանի որ առանց ֆիզիկական ներկայության հնարավոր չէ ապահովել ծնողի ու երեխայի շփումը։
«Քննության առնելով մեր միջնորդությունը՝ Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»,- հայտարարել է Արամ Վարդևանյանը:
Մեր տեղեկություններով` Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը Մովսես Քարտաշյանն է։
Արդեն 3 տարի է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դատարանով պահանջում է, որպեսզի Ներքին գործերի նախարարությունը վճարի մոտ 345 մլն 556 հազ. դրամ՝ կատարած ծառայությունների համար:
Աշոտ Մինասյանի փաստաբաններից Միհրան Պողոսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս են հրավիրելու՝ Վճռաբեկ դատարանի որոշման մասին խոսելու նպատակով: